38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ պակաս հրաժարական է

Ի՞նչ պակաս հրաժարական է
19.07.2024 | 20:36

Հրաժարական տու՛ր, հա՛ հրաժարական տու՛ր:

Ականջներս մազոլ արիք:

Մի ամսով կնիկ էրեխեքով փասա-փուսես քաշել գնացել եմ:

Անունը դրել եմ արձակուրդ ու գնացել եմ:

Ի՞նչ պակաս հրաժարական է:

Կաբինետիս բանալին էլ կառավարության շենքի մուտքի հերթապահ ոստիկանի մոտ եմ թողել:

Դե՛, իշխանափոխություն արեք:

Մա՛րդ եղեք, ինձ ազատեք էս Հայաստան կոչվող ցավ ու դարդից:

Չէ՛, դուք ինձ նման լավություն չեք անի:

Չէ՜ ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3618

Մեկնաբանություններ