ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցանկացած հանրային պահանջ քաղաքական բաղադրիչ է պարունակում

Ցանկացած հանրային պահանջ քաղաքական բաղադրիչ է պարունակում
21.02.2024 | 18:05

Մարտունեցիների էսօրվա ակցիայի հետ կապված մի փոքր դիտարկում անեմ, որի մասին ահագին ժամանակ է ուզում էի բարձրաձայնել:

Նայեք, վերջին 6 տարիների ընթացքում ես մի միտում եմ նկատել, որ տարբեր ակցիաների, բողոքի պիկետների ժամանակ, երբ, ասենք, լրագրողը մի քաղաքական հարց է տալիս կամ ակցիայի մասնակցներից մեկը բորբոքվում է ու սկսում իշխանություններին քննադատել, նրանց գործողություններին կոշտ գնահատականներ տալ, միշտ հայտվում են տպեր, որոնք տեսախցիկներին են մոտենում ու պաթոսով ասում, որ իրենց քաղաքական հարցեր չտան, քանի որ «ակցիան քաղաքական չէ»: Այ հենց էս արտահայտության մեջ է մեր էօրվա ողբերգությունը՝ «քաղաքական չէ»:

Անկախ նրանից, թե ինչ ակցիա կամ հայտարարություն եք անում, ստեղծված իրավիճակում անիմաստ է իշանությանը քծնելը, նրանց առաջ սողալը, ինչ-որ արհեստական կռուտիտներ անելն ու պնդելը, թե «քաղաքական չէ»:

Ուրեմն, ձեզ որպես քաղաքագետ եմ ասում՝ ցանկացած հանրային հարց ու պահանջ իր մեջ քաղաքական լուրջ բաղադրիչ է պարունակում՝ անկախ նրանից, դուք դա ուզու՞մ եք ընդունել, թե ոչ: Ասեմ ավելին, դրանք բխում են կոնկրետ քաղաքական որոշումներից, ու անիմաստ է փախչել քաղաքականությունից, քանի որ այն ամենուր է, անգամ՝ բանկի հերթում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ