ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազգային անվտանգության ռազմավարությունը տապալած իշխանություններն իրավունք չունեն գտնվելու իշխանության ղեկին

Ազգային անվտանգության ռազմավարությունը տապալած իշխանություններն իրավունք չունեն գտնվելու  իշխանության ղեկին
21.02.2024 | 17:08

2020 թվականի հուլիսին ընդունվեց ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը կրում է «Դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհում» անվանումը։

ԱԱ ռազմավարության նախաբանում Փաշինյանը ընդարձակ տեքստ է շարադրել, որի մանրամասներին անգամ չարժի անդրադառնալ։

ՀՀ ԱԱ ռազմավարությունը, որպես փաստաթուղթ, ինքնին խնդրահարույց է իր կառուցվածքի, հռչակված մարտահրավերների, խնդիրների, դրանց լուծման ուղիների և այլ իմաստներով, բայց՝ սա էլ մի կողմ։

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը որպես ազգային նպատակ է հռչակում «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը` առանց որևէ սահմանափակման»:

Այս փաստաթղթում ուղիղ 2 անգամ հիշատակվում է Ռուսաստանը, 2 անգամ՝ ԱՄՆ-ը, 9 անգամ՝ Թուրքիան, 17 անգամ՝ Ադրբեջանը, 46 անգամ՝ Արցախը, 198 անգամ՝ Հայաստանը։

Այլ խնդիրների մեջ չմտնելով միանգամից ասեմ` Ազգային անվտանգության ռազմավարությունը տապալած իշխանությունները պարզապես իրավունք չունեն մեկ րոպե ավել գտնվելու իշխանության ղեկին։ Իրենք իրենց իսկ հանրահռչակած մարտահրավերների լուծումը չեն տվել և տապալել են ԱԱ ռազմավարությունը։

Թե բա՝ «Դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհում»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ