ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թեժ դիտարկումներ-2

Թեժ դիտարկումներ-2
04.02.2024 | 11:05

ՀՀ ներկայիս իշխանության մեծագույն մեղքը, անշուշտ, ազգային աղետ սանձազերծելն է՝ ի դեմս հայաթափված Արցախի և Հայաստանի կորուսյալ մի շարք տարածքների: Բայց դրան չզիջող մեղք ու հանցանք է նաև հայ ժողովրդին ներքինու վերածելու ճիգերը:

ՀՀ կառավարիչները, նախ, զգուշավոր, ապա բացահայտ ու լկտիաբար ջանում են երկիրն ամորձատել իր ազգային ու պատմական կերպից՝ հանրության մեջ սերմանելով ապազգայնություն, վախ, անկարողություն, ինքնադատապարտվածություն, թշնամու առջեւ ծնկելու «ձիրք» և այլասերիչ ուրիշ արատներ: Իշխանությունն իր ներքինի բնույթը փորձում է արմատավորել ժողովրդի մեջ, Հայաստանն ու հայ ազգը վերափոխել իր ողորմելի կերպարին համաձև: Կտրականապես անթույլատրելի է:

ՀՀ քաղաքական վերնախավն ու իր կատարածուները դրսերում ինքնամեծարվում են ժողովրդավարական հովերով: Կեղծ տեսարաններ. Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, և հեռու է այդ մակարդակից: ժողովրդավարություն, իրոք, հնարավոր է միայն զարգացած երկրներում, իսկ Հայաստանը դեռևս հետամնաց է՝ իր տնտեսական, հասարակական ու քաղաքական խորքային բովանդակությամբ: Իրավ ժողովրդավարական երկրում այս կարգի հայրենադավություն ու ազգուրացություն, այսպիսի ծավալուն հանրային անբարոյականություն չի կարող լինել: Ժողովրդավարական երկրում պարտվածները, դավաճանները, ապիկարները, պատեհպաշտներն ու ամենայն արկածախնդիրները երկրորդ անգամ չեն վերընտրվում և երկիրը անարգել քարշում դեպի անդունդ:

Ժողովրդավարությունն այն է, երբ ասպարեզ ու վերին հարթակներ են հանվում արժանավորներն ու լավագույնները, նվիրյալները, ազգի ու երկրի իրավ պահապանները:

Ներկա պահին Հայաստանը կալանված է ստորաքարշ, սնանկ ու անփառունակ ժողովրդավարությամբ: Այս կարգի ժողովրդավարությունը մահացու է հայոց երկրի համար:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2945

Մեկնաբանություններ