Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Էլեկտրոնային դիվանագիտություն

Էլեկտրոնային դիվանագիտություն
29.12.2023 | 06:55

Հայ-ադրբեջանական ոչ բարեկամական, կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը սկսել են անվանել էլեկտրոնային դիվանագիտություն, ես կասեի՝ վիրտուալ-էլեկտրոնային փոստով դիվանագիտություն: Այն շատ նման է վոլեյբոլի խաղի, երբ կողմերից յուրաքանչյուրը, որսալով գնդակը, այն նետում է խաղի մեջ մտած իր մրցակցին: Այնպես որ, կարող ենք անվանել նաև վոլեյբոլային դիվանագիտություն: Այս դեպքում գնդակը խաղաղության պայմանագրի նախագիծն է, որը հերթական մշակումից հետո էլ. փոստով ուղարկվում է Երևան, որոշ ժամանակ անց՝ Երևանից Բաքու: Դժվար է ասել, թե երբ և ինչ արդյունքներով կավարտվի այս կարգավորումը նման գործիքակազմով: Դժվար է կանխատեսում անել, որովհետև և՛ հայկական, և՛ ադրբեջանական տարբերակները չեն հանրայնացվում և գաղտնաղերծվում: Մինչ Արցախի հայաթափումը գլխավոր խոչընդոտը այնտեղ գոյատևող հայկական իշխանությունն էր և հայկական զինված ուժերը: Այժմ հակասությունների կենտրոնում, ինչպես հուշում են պետական այրերի որոշ հսյտարսրություններ, սահմանների ճշտման, անկլավների, Զանգեզուրով միջանցքի և փախստականների վերադարձի շուրջ տարակարծություններն են: Փորձագիտական շրջանակները լրիվ անտեղյակ են մանրամասներին, որի պատճառով դեկլարատիվ դատողություններից և քարոզչական հայտարարութուններից այն կողմ չեն անցնում: Իհարկե, դիվանագիտական աշխատանքն ինքնին գաղտնիություն է պահանջում, ինչպես որ հատուկ ծառայությունների և հետախուզության դեպքում է: Սակայն կա նաև հարցի մյուս կողմը: Զարգացած երկրներում, որպես կանոն, պետական մարմինները որոշումներն ընդունում են ուղեղային-հետազոտական կենտրոնների առաջարկությունների ու նրանց իրականացրած փորձաքննության արդյունքների հիման վրա: Սահմանների ճշտման, անկլավների, կապուղիների և փախստականների խնդիրների լուծումից է կախված անվտանգային իրավիճակը, Հայաստանի ներքին և արտաքին կայունությունը: Երևանում ստացել են Բաքվից ուղարկված հերթական տարբերակը՝ ի պատասխան Երևանից ուղարկվածի: Եվ այսպես շարունակ ձգվում է էլեկտրոնային դիվանագիտության երկկողմանի խաղը, որը կարող է ձախողվել և լարվածության նոր ալիքի պատճառ դառնալ: Իմ կարծիքով՝ առավել մտահոգիչ և վտանգավոր է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվում շրջանառվող գաղափարը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 7357

Մեկնաբանություններ