Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Չորս կամ առավելագույնը 5 օր է մնացել ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանին՝ պետական դավաճանի խարանից ու հետևանքներից ինքն իրեն փրկելու համար

Չորս կամ առավելագույնը 5 օր է մնացել ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանին՝ պետական դավաճանի խարանից ու հետևանքներից ինքն իրեն փրկելու համար
27.12.2023 | 13:52

Չորս կամ առավելագույնը 5 օր է մնացել ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության դե յուրե գոյությունը փրկելու, միաժամանակ պետական դավաճանի խարանից ու հետևանքներից ինքն իրեն փրկելու համար:

Ինքնափրկության համար անհրաժեշտ է ընդամենը հիշել, թե Արցախյան գոյամարտից մինչ վերջերս քանի հայորդիներ ու նույնիսկ այլազգիներ իրենց կյանքը գիտակցաբար, հերոսաբար զոհեցին հանուն Արցախի ազատության, անկախության, ինքնիշխանության ու փրկության, նրանց արիության 1 տոկոսից էլ պակաս արիություն ունենալ, մի քիչ տղամարդկություն դրսևորել ու մի նոր հրամանագրով չեղյալ, ուժը կորցրած համարել 2023 թ. սեպտեմբերի 28-ի սեփական հակասահմանադրական հրամանագիրը, որի 1-ին կետի համաձայն, «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։

Սեպտեմբերի 28- ի հրամանագրի չեղարկումը միջազգային իրավունքի տեսանկյունից միանգամայն հասկանալի և ընդունելի կլինի, եթե Շահրամանյանը ողջ հայության կողմից («յան» վերջածանցով ազգանվամբ ծպտված օտարազգի թշնամիներին, մեր թշնամիների գենը կրող նրանց հետնորդներին՝ ներքին թշնամիներին հայություն չհամարեք) իրենից ակնկալվող նոր հրամանագրում հստակ և որոշակի փաստարկի, որ սեպտեմբերի 28-ի վերոնշյալ հրամանագիրն ինքն ընդունել է ճնշման ներքո, հարկադրված,

սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու և Արցախի բնակչությանը ցեղասպանությունից փրկելու նպատակով, ինչպես նաև իրավական առումով փաստարկի, որ տվյալ հրամանագիրն ի սկզբանե եղել ու մնում է հակասահմանադրական:

Լիովին հասկանալի է, որ ԱՀ նախագահը գտնվում է եթե ոչ Նիկոլի, ապա նրա ոհմակի լկտի և մոտ ապագայում խստագույն պատժի ենթակա ճնշման ներքո, բայց դա Սամվել Շահրամանյանի համար չի կարող արդարացում լինել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղյալ չհամարելու համար:

Նմանապես ընդունելի չի լինելու և կապիկություն է համարվելու որոշ ԶԼՄ- ներում հիշատակվող այն պատճառաբանությունը (կարծում ենք, ասպարեզ նետված Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի կամ նրա ոհմակի կողմից), թե սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումը կհանգեցնի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի սանձազերծման:

Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն ունի, ընդ որում, համոզված ենք, որ ունի, ապա առանց սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկման էլ, հարձակվելու է հենց այն ժամանակ, երբ համարեց, որ պահը հարմար է դրա համար: Սոսկ արտաքին գործոններով և աշխարհաքաղաքական իրավիճակով է պայմանավորված այն, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ դեռ չի սկսել:

Եվ երկրորդ. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չէ, որ պետք է չեղյալ համարի ԱՀ նախագահի

սեպտեմբերի 28- ի հրամանագիրը, որպեսզի դա պատճառ հանդիսանա Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմի, այլ հենց նշված հրամանագիրը ստորագրողը՝ Սամվել Շահրամանյանը: Ինչ կապ ունի նա Հայաստանի ղեկավարության հետ, և ինչ հիմքով կարող է նրա արարքը վերագրվել Հայաստանի ղեկավարությանը, մանավա՛նդ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ոհմակը հրապարակավ դեմ է արտահայտվել տվյալ հրամանագրի չեղարկմանը: Ահավասիկ դրանցից ընդամենը մեկը.

«Ազգային ժողով» կոչվածի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի»:

Լինելով նշված խմբակցության քարտուղար, դեռ չի հասկացել… Ոչինչ, կհասկանաՙ երբ Նիկոլն այլևս իշխանության չի լինի, միայն թե, ճշմարտության յուրացման գործընթացն իր համար հավանաբար կուղեկցվի մի աննախադեպ և անտանելի գլխացավով:

Իր հրամանագիրը Սամվել Շահրամանյանը չեղյալ չի համարի, հետագայում պատասխան կտա դրա համար, բայց այդ դեպքում անելիքն ու պարտականությունն արդեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովինն է, որպեսզի հրատապ կարգով արտահերթ նիստ հրավիրի, ԱՀ Սահմանադրությանը ԱՀ նախագահի հիշյալ հրամանագրի համապատասխանության հարցը քննելու, պարզելու համար դիմի Արցախի Գերագույն դատարան, որը նույնպես իրավասու է խնդրո առարկա հրամանագիրը հակասահմանադրական և անվավեր համարելու: Դրա համար օր գրեթե չի մնացել, շտապե՛ք, այլապես պետական դավաճանի խարանն անբաժան կլինի նաև տվյալ որոշման բացակայության մեղքն ունեցող պատգամավորներից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ