Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Չեզոքացնում են մեծ կայսրության հնարավոր հակազդեցությունը

Չեզոքացնում են մեծ կայսրության հնարավոր հակազդեցությունը
12.10.2023 | 14:07

Այսօր, ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, Բիշքեկում կհանդիպեն ՌԴ նախագահ Վ. Պուտինը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը։

Հանդիպմանը, բնականաբար, կքննարկվի մեր ու տարածաշրջանի ապագան։

ԱՊՀ գագաթնաժողովին չի մեկնելու Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը, որովհետև բոյկոտում է Ռուսաստանին, «ունի այլ կարևոր գործեր»։

Սա շատ ուսանելի օրինակ է, թե ինչու է մեզ մոտ ամեն ինչ վատ, իսկ թուրքական կողմում ամեն բան ստացվում։ Բացատրեմ։

Ադրբեջանը և Թուրքիան, լինելով Ռուսաստանի հակառակորդները մեր տարածաշրջանում, ամեն ինչ անում են, որպեսզի մեծ կայսրության հնարավոր հակազդեցությունը իրենց վրա չեզոքացնեն (եթե կուզեք՝ «փափուկ բարձ դնեն»)։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հետևողական լոբիստական, քաղաքական, դիվանագիտական աշխատանք, ինչը շատ հմտորեն անում են Թուրքիան և Ադրբեջանը։ Սա անելով են ստանում, օրինակ, չեզոքություն պատերազմի ժամանակ կամ ԵՄ հետ հարաբերությունների հարցում։ Անում են ու ստանում են արդյունք։

Ու կստանան նաև բիշքեկյան հանդիպումից։

Իսկ մենք ոչ թե քաղաքական խաղ ենք խաղում, այլ մանկական նեղացածություն՝ թողնելով, որ մեր ճակատագիրը վճռեն ուրիշները։ Մինչդեռ կարելի էր գործադրել բոլոր ջանքերը՝ նույնիսկ մեր դեմ աշխատող քաղաքական հետագիծը փոխելու համար։ Իսկ դրա համար գոնե պետք է գնալ հանդիպումների, ոչ թե գրանադական համերգի։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ