Թուրքը գիտի, որ Մարտակերտը վերցնի, Արցախի մնացած ամբողջ հայությունը զրկվում է նաև փրկության հույսից, իսկ Հայաստանի վրայով դեպի Նախիջևան արդեն մեկ ժամվա երթ է:
Իսկ մենք չգիտենք, որ Քարվաճառը վերցնելով Արցախը միացնում ենք Հայաստանին և ապահովագրում ենք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը:
Մենք ոչխարների հոտ ենք, ոչինչ չգիտենք, ոչինչ չենք հասկանում:
Պարզապես բղավում ենք սպանդանոց տարված գազանների նման։
Գեներալնե՛ր, գրողի տարածներ, ու՞ր եք:
Առաջնորդե՛ք ժողովրդին:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ