Ի՞նչ եք կարծում, այս պահին, հե՛նց այս պահին, Հայաստանում ովքե՞ր են առավել լարված ու տագնապած:
Չկռահեցի՛ք:
Երեկվանից ամենալարվածը քաղաքապետարանի չինովնիկներն են, ավելին, դողդոջում են երիցուկի պես:
Հիմա կմտածեք, թե չաղերն ու պարարտները ո՞նց կարող են երիցուկի վարք դրսևորել:
Նախ ասեմ, որ դա կապ չունի Արցախի գլխին պայթած նոր աղետի հետ: Պատկերացրեք, Հայկոյի կլոունությունը թեքվեց դեպի ընդդիմադիրները, ու Երևանի քաղաքապետարանը թոթափվեց ՔՊ-ից:
Ընդունում-հանձնում է չէ՞ լինելու:
Կարո՞ղ եք երևակայել, թե ամեն չինովնիկի տակից, ըստ աստիճանի ու լիազորությունների, քանի տասնյակ միլիոն ու միլիարդ է դուրս գալու: Դրանք դեռ հեչ:
Դուք ձե՛ր վիճակը պատկերացնու՞մ եք, երբ հանկարծ պարզվի, որ հինգ տարի թալանի մասին ճղճղացողները վաղուց միլիոն-միլիարդատերեր են:
Արցախի այս նորոգ ողբերգությունը դրանց համար աղոտ հույս է, փրկարար փրփուր:
Բայց փուչիկը վաղ թե ուշ պայթելու է:
ՈՒ նույն երիցուկի պես դողդոջելու են բոլոր գերատեսչությունների չինովնիկները:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ