Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Խոզ խանձողը տապալեց իր գլխավոր առաջադրանքը

Խոզ խանձողը տապալեց իր գլխավոր առաջադրանքը
06.09.2023 | 19:04

Նիկոլի վերջին օրերի հուսահատ ճիգերը, Արևմուտքին պիտանի երևալու նպատակով, ծիծաղելի են: Արևմուտքը 16 տարեկան աղջիկ չի, որ երկնքից աստղեր իջեցնելու խոստումներով կամ «հորս արև, քեզ սիրում եմ» երդումներով համոզես: Արևմուտքի համար Նիկոլը (հետևաբար, նրա քաղաքական թիմը) այլևս անպետք են: Ո՛չ Հռոմի ստատուտի վավերացումը, ո՛չ Աննա Հակոբյանի Ուկրաինա մեկնելը, ո՛չ Նիկոլի շպագատ իջնելը, ո՛չ Աշոտիկի անունը Բայդեն փոխելը Արևմուտքին այլևս պետք չեն: Խոզ խանձողը տապալեց իր գլխավոր առաջադրանքը՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու, իմա՝ ռուսներին տարածաշրջանից հանելու առաջադրանքը: Այլևս որևէ իմաստ չկա տարածաշրջանում բացահայտ բռնապետական հավակնություններ դրսևորող անձին Արևմուտքի ռեսուրսով իշխանության ղեկին պահելու մեջ:

Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ «Поздно пить боржоми, когда почки отказали».

Մոտ օրերս լայվ ֆորմատով կբացատրեմ, թե ինչ է տեղի ունենում, և նաև ինչ է պետք անել:

Նարեկ Մալյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ