Որևէ բան հասկանալու իլյուզիա-պատրանքը չպետք է շփոթել այդ բանը իսկապես հասկանալու հետ, որը շատ հաճախ չի հանդիպում։
Համարյա հասկանալու և համարյա հասկացածը գրագետ ձևակերպելու մարմաջը չկայացած հասարակությունները բնութագրող ոչ դրական հանգամանք է, որի միակ նպատակը մեյդանում երևալն է։
Նորմալ հասարակություններում ամեն մարդ իր գործով է զբաղվում։
Պղտոր ջրում ձուկ բռնելու ամենահարմար ժամանակներն են ծակ փիլիսոփաների ու փսևդոմտածողների համար։
Առա՛ջ՝ դեպի տգիտության ու աղքատության վերջնական հաղթանակ։
Պավել Բարսեղյան