Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ովքե՞ր են իրականացրել Ղրիմի կամրջի վրա հարձակումը և ինչու՞ է «լռում» ՌԻԱ-Նովոստին

Ովքե՞ր են իրականացրել Ղրիմի կամրջի վրա հարձակումը և ինչու՞ է «լռում» ՌԻԱ-Նովոստին
21.07.2023 | 17:09

4 օր առաջ երկրորդ անգամ պայթեցվեց Ղրիմի կամուրջը:

Բոլորի համար էլ պարզ էր, որ ուկրաինացիներն այն չէին կարող ինքնուրույն կազմակերպել և այդ ամենում խառնված են նաև այլ պետություններ:

Ըստ ռուսաստանյան հայտնի RaHDit հաքերային խմբավորման տարածած վարկածի, Ղրիմի կամրջի վրա հարձակումը մեծ հավանականությամբ տեղի է ունեցել և կազմակերպվել է այդ պահին կամրջին մոտ գտնվող երկու՝ "Beks Loyan" և "Khudayar Yusifzade" նավերից, որոնցից վերջինը «դեպքի» վայր է ժամանել ռումինական Դանուբի ափին գնտվող և ՈՒկրաինային սահմանամերձ Տուլչա նավահանգստից՝ մի պահ կանգ առնելով ռումինական Կոնստանցա նավահանգստում:

Հետաքրքիրն այն է, որ լեշացած ազերի ասկյարի՝ «Khudayar Yusifzade»-ի անունով կոչված նավը պատկանում է հայտնի ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի «Palmali» ընկերությանը, որի գրացման վայրը Թուրքիան է:

Ըստ ռուս հաքերների, վերը նշված երկու նավերը հանդիպել են կամրջից մի փոքր հարավ, ենթադրաբար` ահաբեկչության համար նախապատրաստված ԱԹՍ-ները մեկը մյուսին փոխանցելու նպատակով, իսկ հարձակման ժամանակ, ըստ նույն հաքերների, ենթադրաբար, օգտագործվել է ևս մեկ նավ, որը գնտվել է կամրջին շատ մոտ:

Ահաբեկչությունից անմիջապես հետո «Beks Loyan»-ը հեռացել է դեպի Ռումինիայի սևծովյան ջրերը, իսկ «Khudayar Yusifzade»-ն մտել է Թուրքիայի տարածքային ջրերը:

Ըստ այս վարկածի, Ղրիմի կամրջի վրա հարձակումը կազմակերպվել և իրականցվել է Արևմուտքի կողմից, որին ակտիվ մասնակցել են Թուրքիան, Ադրբեջանը, Ռումինիան և ՈՒկրաինան:

Հետաքրքիրն այն է, որ այս մասին հոդված գրած ռուսաստանյան պետական ՌԻԱ-Նովոստի գործակալությունը, որն ամբողջությամբ գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող Գուսմանի վերահսկողության տակ, դիտավորյալ հեռացրել է ադրբեջանցի գործարար Մանսիմովին վերաբերող «մասերը»՝ որպեսզի հոդվածն ընթերցողները չհասկանան, որ ադրբեջանցի օլիգարխը ևս մասնակցել է այդ ամենին...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4082

Մեկնաբանություններ