Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հարցեր փաշինյանական, միջին վիճակագրական քաղաքացուն

Հարցեր փաշինյանական, միջին վիճակագրական քաղաքացուն
19.06.2023 | 15:02

Սերժին մերժելուց հետո ինչու՞ բանտում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը:

Սերժին մերժելուց հետո ինչու՞ բանտում հայտնվեց Մանվել Գրիգորյանը:

Նախկին օդիոզ, սերժական օլիգարխիայի ոչ մի ներկայացուցիչ հինգ տարիների ընթացքում այդպես էլ պատասխան չտվեց իր իրականացրածի համար:

Vahagn Aleksanyan, Romanos Petrosyan, Ruben Rubinyan ձեր ղեկավարը գործել է ԱԱԾ-ի ուղիղ վերահսկողության տակ, սերտ հարաբերությունների մեջ է եղել նախկին օլիգարխատի հետ:

18 թվին նրանք ոչ միայն ժողովրդին են որպես մասովկա օգտագործել, այլ նաև՝ շատերիդ: Իշխանական վայելքները ձեզ թմրեցրել են, բայց իմացեք՝ նմանատիպ աֆյորաները, որպես կանոն, անպատիժ չեն մնում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4894

Մեկնաբանություններ