ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Օրվա իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա չունի սրբություն, պատիվ, նամուս

Օրվա իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա չունի սրբություն, պատիվ, նամուս
19.05.2023 | 22:01

Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողնեք, միևնույն է խաղաղություն բերում են միայն հայ ՄԱՅՐԵՐԻՑ ծնված արծիվները: Եվ այսօր, այդ արծիվներից մեկի մայրիկին՝ տիկին Գայանեին, օրվա ստահակ իշխանությունը փորձ է անում շինծու և կարված դատական գործով հաշվեհարդար լինել. հաշվեհարդար լինել այն մորից, ով աշխարհի ամենաթանկ գինն է վճարել ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի համար՝ իր որդու կյանքը: Օրվա իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա չունի սրբություն, պատիվ, նամուս և իհարկե, նա պատրաստ է սեփական իշխանությունը պահելու համար հատել գրված և չգրված բոլոր կարմիր գծերը:

Առիթից օգտվելով ևս մեկ անգամ ուզում եմ բոլորի՛ն հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ Արցախը 164 օր է գտնվում է շրջափակման մեջ:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում երբե՛ք...

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ