ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձեր միակ ճիշտ քայլը՝ հեռանալն է

Ձեր միակ ճիշտ քայլը՝ հեռանալն է
13.04.2023 | 10:34

Պարոն Փաշինյան, հուսով եմ, որ ձեզ, որպես ՀՀ վարչապետի դիմում եմ վերջին անգամ։

Պարոն վարչապետ, դուք ինձնից ավելի լավ գիտեք, թե ինչպիսի ծանր մարտահրավերների առջև ենք մենք այսօր կանգնած։
Դուք, որպես ՀՀ վարչապետ, ձախողել և շարունակում եք ձախողել՝ և՛ ներքին կառավարումը, և՛ արտաքին քաղաքականությունը։
Ձեր կառավարման ժամանակ մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, կորցրել ենք Արցախի սուվերենությունը։ Թշնամին գրավել է հսկայական տարածքներ ՀՀ ինքնիշխան տարածքից և շարունակում է գրավել։
Դուք տվել եք հազարավոր զոհեր և շարունակում եք տալ։
Վատացել են Հայաստանի հարաբերությունները մեր մի շարք կարևոր դաշնակիցների և գործընկերների հետ։ Դուք տապալել եք կոռուպցիայի դեմ պայքարը, դուք չեք կարողանում վերադարձնել մեր երկրից թալանված միլիարդավոր դոլարները:
Պարոն վարչապետ, դուք և ձեր թիմը տապալել ու տապալում եք Հայաատանի Հանրապետության բնականոն զարգացումը։ Դուք Հայաստանը հասցրել եք անդունդի եզրին։ Ձեր անձը այսօր ասոցացվում է թուլության, կորստի, պարտության, ստի, ցավի ու ողբերգության հետ։
Ձեր առաջ քաշած «Խաղաղության օրակարգը», ցավալիորեն՝ ընդամենը սիրուն լոզունգ է, ուրիշ ոչինչ և դրանում մենք համոզվում ենք ամեն Աստծո օր։
Ցավոք սրտի, սրանք անհերքելի փաստեր են, որոնք կարելի է երկար թվարկել։
Պարոն վարչապետ, իրապես ժամանակն է, որ Դուք գիտակցեք ստեղծված իրավիճակի ողջ խորությունը և թողնեք երկրի կառավարման ղեկը։ Այն գահը, որին դուք բազմել եք ձեր չափսերով չէ։
Անրաժեշտ է ընտրել նոր վարչապետ, ով ունակ կլինի երկիրը հետ բերել իր բնականոն հունին։ Ձեր ԱԺ թիմը պետք է ընտրի նոր վարչապետ, հետո անցնցում պետք է հեռանան ձեր թիմի բոլոր առանցքային պաշտոնյաները և իրավիճակի որոշակի կայունացումից հետո երկրիը պետք է գնա նոր ընտրությունների։
Պարոն վարչապետ, անգամ հարյուրավոր ծանր սխալներից հետո արված մեկ ճիշտ քայլը կարող է շատ բան փրկել։
Ձեր միակ ճիշտ քայլը՝ հեռանալն է։

Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ