ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայ ժողովրդի «բարեկամը», երևի, մոռացել է, որ մեր թշնամին «խաղաղություն» ասելով՝ հասկանում է հայ ազգի բնաջնջում այս տարածաշրջանում և մեր բնօրրանում

Հայ ժողովրդի «բարեկամը», երևի, մոռացել է, որ մեր թշնամին «խաղաղություն» ասելով՝ հասկանում է հայ ազգի բնաջնջում այս տարածաշրջանում և մեր բնօրրանում
08.04.2023 | 11:05

Հարգելիներս, այսօր (7 ապրիլի-irates.am) Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Ավագ ՈՒրբաթ է՝ Տիրոջ Խաչելության օրը: Եվ ահա սույն անձը, ում վաղուց եմ հետևում ու նրա կերպարին կասկածում, որոշել է Սուրբ Հարության տոնի նախօրեին իր էջում տեղադրել մեր միջնադարյան մանրանկարչությունից մի նմուշ և հայ ժողովրդին դիմել այսպիսի նսեմացնող տողերով.

«Հուդան՝ եղբայրը, ով վաճառեց Տեր Հիսուս Քրիստոսին 30 արծաթով։ Հիշենք այն բազմաթիվ հայերին, ովքեր վաճառում են իրենց եղբորը, ինչպես Քրիստոսին»:
Ի՞նչ է նրա նպատակը: Մի՞թե այդքան անհանգստացած է մեր երկրի ճակատագրով:
Ո՞վ է հավատում այն կերպարին, որ պատերազմի օրերին դադարեց գրել մեր թշնամու սանձազերծած պատերազմի մասին, արդեն 100 օր լռում է շրջափակված Արցախի մասին, բայց վերջերս սկսել է մեր թշնամու հետ խաղաղասիրական քարոզներ անել հայոց ազգիս, կոչ անել, որ մենք ստորագրենք ինչ-որ հաշտության պայմանագիր՝ իբրև տարածաշրջանի անվտանգության երաշխիք: Հայ ժողովրդի «բարեկամը», երևի, մոռացել է, որ մեր թշնամին «խաղաղություն» ասելով՝ հասկանում է հայ ազգի բնաջնջում այս տարածաշրջանում և մեր բնօրրանում:
Մի՞թե սա հայ ժողովրդի բարեկամի կերպար է, ինչպիսին ուզում է ներկայանալ: Միանշանակ, որքան էլ ծանր լինի մեր այսօրվա ազգային կյանքը և մեր առջև ծառացած մարտահրավերները, այսպիսի մարդկանց հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել: Նա մեզ չի կարող մոլորեցնել ու ներկայանալ բարեկամ: Հայ ազգի բարեկամները եղել են բարոնուհի Քերոլայն Քոքսը, Վալերի Բուայեն, Ֆրանսուա Ռոժբլուան և նրանց նման մարդիկ, ովքեր միշտ հանդես են եկել ի պաշտպանություն Արցախի և Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի: Եվ անգամ հայտնվել մեր թշնամու երկրի սև ցուցակում:
Ոչ ոք այս անձին իրավունք չի տվել այսօրվա անհայրենիք իշխանությանը, մանկուրտներին այսպիսի «խորհրդանշական» գրառմամբ նույնականացնել ամբողջ հայ ազգի հետ, որը պատմության երթում կարևոր հետք է թողել հենց այս անձի երկրի անցյալի էջերում: Միայն մե՛նք իրավունք ունենք այսօրվա հակահայ իշխանությանը ասելու ամեն բան, միայն թե պայքարենք մեր Հայրենիքի այս սրբազան հողը պահպանելու համար: Իսկ այսպիսի կերպարը անելիք չունի մեր ազգային հարցերում: Մեր պայքարը վերաբերում է միայն մեզ, չընկնենք տարատեսակ տեխնոլոգիաների ազդեցության և քարոզչության տակ, որովհետև առանց այդ էլ մեր հոգևոր դաշտն էլ է վտանգված և խոցելի, ինչպես մեր սահմանները:
Հնարավորինս տարածենք հարգարժան Артур Геворгян-ի այս անդրադարձը:

Էս, հային բարեկամ ներկայացնողն էսօր բացահայտվեց։
Չգիտե հայերեն։ Տեքստը տալիս են դնում է մոտը։
Բացի իր պրոֆիլի նկարից չունի այլ նկար ու չկա մի նյութ, որ ինքը լեհ է կամ էլ սեյմի անդամ։
Տեղի հայերն ասացին, որ իրեն չեն ճանաչում։
Գրածներն էլ հայերին պառակտելու համար է միայն։
Պատերազմի ընթացքում սկսեց հայի բարեկամ խաղալը։
Նախորդ հրապարակումներից կարող եք տեսնել սրա ամբողջական պատկերը։
(Աստված, պահպանիր բարեկամներից, թշնամիների հետ ինքս կլուծեմ իմ հարցերը):

Իմ գրառումը երկար ստացվեց: Բայց առավել ընդարձակ անդրադարձ իմ կողմից սպասվում է առաջիկայում: Սա պետք է լուսաբանենք նաև մամուլում:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3967

Մեկնաբանություններ