ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Բարեկամին դարձնում եք թշնամի՝ վտանգելով հայոց պետականության և հայության գոյությունը

Բարեկամին դարձնում եք թշնամի՝ վտանգելով հայոց պետականության և հայության գոյությունը
18.03.2023 | 22:45

Նաիրի Հոխիկյանին ես անձնապես ծանոթ չեմ, բայց հետևում եմ նրա գործունեությանը։ Տպավորությունս այնպիսին է , որ նա ազնիվ մարդ է և վառ հայրենասեր, որ նրա իդեալը հայրենիքին առավելագույն չափով պիտանի լինելն է։ Հոխիկյանի պրոռուսական կողմնորոշումն ունի իր օբյեկտիվ բացատրությունը; Ճիշտ է, Ռուսաստանը չի եղել այն, ինչ Թուրքիան է Ադրբեջանի համար, բայց այն, ինչ արել է Ռուսաստանը Հայաստանի համար արժանի է ամեն տեսակ հիացումի:
Թվարկեմ միայն մի քանիսը․ Ռուսաստանը մոտ հազար տարվա կորստից հետո Հայ ժողովրդին տվել է
պետականություն, կոմունիստական մոտ 75 տարիների ընթացքում, Հայ ժողովուրդը Հայաստանում
մոտենում էր չորս միլիոնին, մեր փոքրիկ հանրապետությունն ուներ 2000-ից ավելի արդյունաբերական
մեծ, միջին չափիև փոքր ձեռնարկություններ։
ՀՀՇ-ական տականքները գրեթե ամբողջությամբ ոչնչացրին հանրապետության արդյունաբերական
պոտենցիալը։
Պատեհապաշտ և դավաճան հակառուսական ոհմակին ուզում եմ հասկացնել, որ դադարեցնեն
վայրահաչությունը Ռուսաստանի դեմ։ Նրանք մի փոշեհատիկի չափ չեն կարող վնասել Ռուսաստանին,
բայց կարող են փորձանք բերել Հայաստանի և Ռուսաստանում ապրող մոտ 3,5 միլիոն մեր հայրենակւցների գլխին։
Եթե դուք կարող եք Հայաստանը վեր բարձրացնել առանց Ռուսաստանի, արեք առանց հիշոցների։
Քաղաքականության իմաստնությունն ու խորհուրդը նրանում է, որ թշնամուդ էլ դարձնես բարեկամ; Իսկ դուք՝ խելապակաս հաճկատարներ, բարեկամին դարձնում եք թշնամի՝ վտանգելով հայոց պետականության և հայության գոյությունը;

Պատրիկ ԱՐՏԵՄԻ
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 3753

Մեկնաբանություններ