ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հին ու նոր կնանիք. Կարո Վարդանյան

Հին ու նոր կնանիք. Կարո Վարդանյան
13.03.2023 | 07:21

Երկրորդ կնիկ տուն բերելու փորձառություն ոչ բոլորն ունեն, բայց մենք ազգովի ունեցանք այդ դժախտ փորձը: Ունեցանք ու մնացինք դրա տակ: Փորձը դարձավ փորձանք, դարձավ զուլում: 600 տարի կնիկ չէինք ունեցել ու երբ ունեցանք՝ կարծեցինք, թե նա ամենափնթի, ամենաթալանչի կնիկն ա, ու աչքներս անընդհատ դուրսն էր:

Ի վերջո, դրան դուրս արինք ու նորը բերինք: Շատ չանցած, սկսեցինք թաքուն կարոտել նախկինին: Դե կնիկ էր, էլի, ագահ էր, աչքածակ, բայց դե գիտեր իր տան արժեքը ու ամեն մեկի առաջ դուռը չէր բացում: Կարոտեցինք, բայց ո՞վ ռիսկ ուներ բարձրաձայն կարոտելու. էս նորը քթներիցս կբերեր: Մանավանդ, որ առիթ ու անառիթ հարցնում էր. հլը ճիշտն ասա՝ ե՞ս եմ լավը, թե նախկինը, հլը իմ դոշերը տես ու համեմատի: Ու էսպես՝ ամեն օր:


Մի տարի չանցած, սոսկումով գլխի ընկանք, որ ոչ թե կնիկ ենք բերել, այլ... բոզ: Էն էլ ի՞նչ բոզ: Ստամբուլներում քոքված, հազար անգամ վերապատրաստված ու վերաշինված բոզ: Բայց էլ ոչինչ չէինք կարող անել. մի տարվա մեջ թե մի բան սովորեցինք՝ էդ բոզի շառն էր, որ ամեն րոպե կախված ա գլխներիս:


Ու էդպես էլ ահուդողով պիտի համակերպվենք՝ ծածուկ երանի տալով մահմեդականներին, որոնք ամեն անգամ կնիկ բերելիս մի լավ տնտղում են, որ բոզ չլինի ու հետո, նորը բերելիս, նախկիններին դեն չեն նետում:

Դիտվել է՝ 20313

Մեկնաբանություններ