Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Քաղտեխնոլոգիա՝ «Ռեալիթի շոու». Ստեփան Դանիելյան

Քաղտեխնոլոգիա՝ «Ռեալիթի շոու». Ստեփան Դանիելյան
07.11.2022 | 07:32

Շատերն են Հայաստանում նոր դեմքեր և նոր քաղաքական ուժ ցանկանում տեսնել։
Ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվում նոր դեմքեր ու նոր ուժեր ստեղծելու համար։
Ուկրաինայում նկարեցին սերիալ՝ «ժողովրդի ծառան», ստեղծեցին ազնիվ ու հայրենասեր մարդու կերպար, որից հետո «ժողովրդի ծառան» էկրանից իջավ մարդկանց մոտ, ու մարդիկ ընտրեցին Զելենսկիին։ Դա պարզ ու կրեատիվ մոտեցում էր ինտերնետի դարում ապրող մարդկանց համար։


Նման տեխնոլոգիա օգտագործվեց Հայաստանում, դա ռեալիթի շոու էր, ինչի մասին գրել էի դեռ 2019-ին։
Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձևավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր, դա քաղտեխնոլոգիա է, որտեղ պետք է և՛ ձև, և՛ բովանդակություն։

Դիտվել է՝ 7618

Մեկնաբանություններ