ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չի բացառվում ցանկացած սցենար, ու մենք դրան պետք է պատրաստ լինենք. Կարեն Հովհաննիսյան

Չի բացառվում ցանկացած սցենար, ու մենք դրան պետք է պատրաստ լինենք. Կարեն Հովհաննիսյան
21.09.2022 | 11:39

Լուսադեմին եմ վերադարձել Գորիս, Սիսիան, Ջերմուկ և մնացած հատվածներից: Հայոց բանակը վստահորեն կանգնած ու պատրաստ է ցանկացած սցենարի, բայց սրա մասին չէ , որ ուզում եմ խոսել, այլ այն խուճապի, որին ականատես եղա այս տիրույթում։
Դուք, որ տուն եք կառուցում, ինչու՞ եք այդքան ամուր կառուցում, ինչու՞ եք սեյսմիկ, հրդեհային և այլ կանոնները պահում։ Դա հնարավոր երկրաշարժի, հրդեհի համար եք անում, չէ՞:


Երկրաշարժի համար տունը ամուր եք կառուցում, բայց չեք ուզում, օրինակի համար, երկրաշարժից հետո ձեր քայլերի հերթականությունն իմանաք։ Ավերակների մեջ ձեզ ոնց պահեք, հարազատանին որտեղ փնտրեք և այլն:
Ժողովուրդ, ինչու՞ եք խուճապի մատնվում նրա համար, որ ձեզ ընդամենը առաջարկում են արտակարգ իրավիճակներին միշտ կազմ ու պատրաստ լինել, որպեսզի մինիմալ կորուստներով դուրս գանք։


Պատերազմ կլինի՞, թե՞ չլինի։ Ոչ մեկը թշնшմու գլխավոր շտաբից չի գալիս, որ այդ հարցի պատասխանը 100 տոկոս ճշգրտությամբ տա։ Ես, որպես ռազմական փորձագետ, այո, կանխատեսել եմ անցած բոլոր ռազմական գործողությունները՝ ապրիլյան, տավուշյան, քառասունչորսօրյա և մնացած բոլոր մեծ ու փոքր ռազմական գործողությունները։ Դա արել եմ իմ վերլուծությունների վրա հիմնվելով, դա արել եմ բաց աղբյուրների փաստերը համադրելով, ինչպես նաև որոշակի հոտառություն ունենալու և թշնшմուն ավելի լավ ճանաչելու շնորհիվ։ Հիմա ասում եմ, որ, այո, չի բացառվում ռազմական գործողություն, չի բացառվում ցանկացած սցենար, ու մենք պարզապես որպես ողջախոհ, մշտապես պատերազմների մեջ ապրող ազգ, դրան ուղղակի գրագետ ձևով պետք է պատրաստ լինենք, որպեսզի բանակը չզբաղվի թիկունքով, այլ՝ սահմանում իրեն վստահված գործով։


Հիշեք, որ թշնшմուց տասնապատիկ վտանգավոր է խուճապը, ու հիմա փոխանակ սառնասիրտ պատրաստվեք, հարայ-հրոցով խուճապ եք տարածում։ Կասե՞ք ինձ, դրանից ինչ օգուտ:
Աստծո կամոք, Հայոց բանակի բազկի ուժով հաստատելու ենք երկարատև հաղթական խաղաղություն:

Դիտվել է՝ 8556

Մեկնաբանություններ