Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Ամենավերամբարձ ճառը. Լևոն-Զավեն Սյուրմելյան (1905-1995), ամերիկահայ գրող

Ամենավերամբարձ ճառը. Լևոն-Զավեն Սյուրմելյան (1905-1995), ամերիկահայ գրող
01.08.2022 | 07:22

Մեր թուրքերենի ուսուցիչը՝ պարոն Օհանյանը, առինքնող մարդ էր, ալևոր քունքերով ու պենսնեով: Ձայնը խոր էր ու հնչեղ:
Երբ պատերազմական նախարար Էնվեր փաշան ռուսներին Կովկասից դուրս քշելու համար Էրզրում ուղևորվելիս Տրապիզոն եկավ, պարոն Օհանյանը թուրք հռետորներին գերազանցեց իր ճառի ճոռոմությամբ՝ բացօթյա հայրենասիրական հավաքում, որին մենք էլ մասնակցեցինք, թուրքական փոքրիկ դրոշակներ մեր ձեռքերին ու երգելով թուրքական նոր ռազմական երգը՝ «Իլերի, իլերի»՝ հառա՜ջ, հառա՜ջ:


Էնվեր փաշան շնորհակալություն հայտնեց ու դրվատեց պարոն Օհանյանին: Նրանն էր ամենավերամբարձ ու անըմբռնելի ճառը, և թուրքերը խիստ տպավորվեցին: Ինչքան քիչ հասկանային մի ճառ, այնքան ավելի էին սիրում:


Պարոն Օհանյանը գործածել էր բազմաթիվ պարսկերեն ու արաբերեն բանաստեղծական բառեր, որոնք իր թուրք ունկնդիրներին օրորել էին հայրենասիրական վերացումներով, թեև քաղաքում դրանք հասկացող թեկուզ հինգ մարդ չէիր ճարի:
(«Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ», Ս.գ. հրատ., Եր., 1980)


Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 16188

Մեկնաբանություններ