Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Իշխանության գալու գինն ու նպատակը»

«Իշխանության գալու գինն ու նպատակը»
18.05.2022 | 09:47

Խնդիրն այն է, որ մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է (ավելի ճիշտ՝ ծրագիրն է այդպիսին), թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա էժանագին, սուտ մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում: Իսկ իրականում այնտեղ նրան նույնիսկ լսող չկա, քանզի նրանց համար կարևորը քայլերն են: Իսկ քայլերն այնքան ակնհայտ են:


Ելնելով դրանից՝ գլխավոր դերակատարները մշակում են հետագա իրենց գործողությունները (դրանք իրականում վաղուց կան, բայց դրանց իրականացման համար պայքար է գնում):
Մի խոսքով, Հայաստանի գործող աղետաբեր իշխանությունն ամեն գնով փորձելու է փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը, կրկնում եմ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ: «Ամեն գնի» մեջ մտնում է.


1. վերջնական հրաժարում Արցախից՝ թողնելով այն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում:
2. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Բաքվի պարտադրած սահմաններով: Բացի Արցախից, լրացուցիչ զիջվելու են ՀՀ տարածքից գյուղեր և տարածքներ: Առնվազն 8 գյուղի մասին արդեն բաց ասվել է, բայց միայն այդքանը չէ:
3. Նվազագույն զինված ուժեր՝ ոչ մի նշանակություն չունեցող բանակի ձևավորում:
4. Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվելու է այնքան տարանցիկ ճանապարհ, ինչքան որ պահանջվի:
5. Հայաստանը հրաժարվելու է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերից:
6. Թուրքիայի պահանջով՝ վերջինիս հետ սահմաններ են հստակեցվելու: Ակնհայտ է, որ Անկարային ևս լինելու են զիջումներ այդ հարցում: Մեղմ ասած՝ միամտություն է կարծել, թե Թուրքիան կարող է Հայաստանին ինչ-որ տարածք զիջել:
7. Հայաստանում Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ցանկացած տիպի գործունեություն ծավալելու ազատություն, ինչը հարաբերականորեն երկար կտրվածքով ուղղակի աղետ է՝ պետության ավարտ:


Վերոնշյալն իրականություն կդառնա, եթե այս կործանարար ուժը շարունակի իշխել: Իշխանության գալու ԳԻՆՆ ու ՆՊԱՏԱԿԸ դա է եղել:
Իսկ իրականություն կդառնա շատ մոտ ապագայում:
Մտածեք,թե որ կետի (կետերի) հետ եք համերաշխ:
Երբ ոմանք ոգևորված ցիտում են իրենց «դուխով առաջնորդի» ՀԱՊԿ-ում ունեցած վերջին ելույթը, թող հիշեն նաև, թե ինչ եղավ 2019-ի օգոստոսին՝ հերթական «դուխով» պոռթկումից հետո. «Արցախը Հայաստան է, և վերջ»:


Նրանք, ովքեր հավատացել են, որ հայրենիքից հատվածներ աջ-ձախ բաժանելով ավելի լավ են ապրելու, արժե տանել Արևմտյան Հայաստան (Թուրքիայի արևելյան շրջաններ) և տեսնել այնտեղի բնակչության կենսամակարդակը:
Երբ ժամանակին ՈՒկրաինայի իշխանություններին զգուշացնում էին, որ Թուրքիան ագրեսիվ տնտեսական քաղաքականություն է վարում Ղրիմում, ինչը կարող է հանգեցնել վերջինիս անեքսիային Անկարայի կողմից, Կիևից ասում էին. «Թեկուզ՝ Թուրքիային, միայն թե՝ ո՛չ Ռուսաստանին»: Հետևանքներին այսօր ականատես ենք լինում:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 10928

Մեկնաբանություններ