Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Մարիա Զախարովա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն

Մարիա Զախարովա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն
18.02.2021 | 22:56

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել՝ ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնացել: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկում են իրավիճակը … նրանք շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ առարկաներից և ապահովել փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը», – ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 7103

Մեկնաբանություններ