Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Վազգեն Մանուկյան. «Իմ քայլն» իրենց փող էր բաժանել, բոմժեր էին

Վազգեն Մանուկյան. «Իմ քայլն» իրենց փող էր բաժանել, բոմժեր էին
16.01.2021 | 12:14

Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենքի փրկության շարժումը» սկսել է մարզային այցեր, առաջին այցը Գյումրի էր: Մինչ Գյումրի հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որ արգելեին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով հասավ Գյումրի ու պնդեց, որ իշխող «Իմ քայլը» գումար է տվել ճանապարհը փակողներին։ «Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», - ասաց նա:
«Արագած» մարզամշակութային կենտրոնում Մանուկյանին սպասում էին «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող 17 քաղաքական ուժերի հիմնական անդամները: Վազգեն Մանուկյանը խոսեց պատերազմում կրած պարտությունից ու մի քանի շեշտադրումներ արեց: Նախ ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության առնվազն 2 կետերը պետք է վերանայվեն։ Առաջինը վերաբերում էր պատերազմի դադարեցման պահին զորքերի դիրքերին։


«Հիմա ի՞նչ պիտի անի նոր կառավարությունը, կարո՞ղ է գալ նոր կառավարություն և վերսկսի պատերազմ: Եթե մեկը տենց բան է անում, ուրեմն խելագար է, ներկա պայմաններում պատերազմին վերադառնալը խելագարություն է, առնվազն 2-3 տարի պետք է, որպեսզի բանակը մի քիչ գոնե ոտքի կանգնի, դրա համար ցանկացած պատերազմ հիմա մեզ համար անցանկալի է: Էլ չեմ ասում, որ Հայաստանն ու Արցախը երբեք իրենց նախաձեռնությամբ պատերազմ չեն սկսել, դիմացինը պատերազմ է սկսել, մենք հաղթել ենք կամ այս անգամ պարտվել ենք: Մենք պետք է վերցնենք, հետո քննարկենք այդ պայմանագիրը, պայմանագրի առաջին կետով մենք պետք է պահանջենք, կկատարվի, թե չէ, դա ուրիշ հարց, բայց Հայաստանը պետք է պահանջի, որ Կուբաթլուի ու Զանգելանի մոտ զորքերը, որտեղ կանգնած էին, այնտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի դեմ կանգնեն»:


Մյուսը 8-րդ կետն է՝ գերիների վերադարձը: Մանուկյանն ասում է՝ Փաշինյանն այդքան համարձակություն չունի, որ գերիներին չվերադարձնելու դեպքում դուռը շրխկացնի ու դուրս գա: Կարծում է, որ պետք է նախ բանակցել Ռուսաստանի հետ հետո, նաև համարձակություն ունենալ ու բանակցել հենց Իլհամ Ալիևի հետ. «Երկրորդը ութերորդ կետն է` գերիների վերադարձ: Գերիների վերադարձը պարտադիր պետք է կատարվի: Ադրբեջանին հետաքրքրում է 2 բան` առաջինը Ղարաբաղի հարցն է, որ մտածում է, կամաց-կամաց կմարսի, և երկրորդը` ճանապարհ, որպեսզի Նախիջևանը միանա Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Մնացած բաների վրա ինքը թքած ունի: Այդ պայմաններում եթե վարչապետը գնում է բանակցելու գերիների մասին, հարցը դնում ես` մինչև գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դեմ են, դուռը շրխկացրու, դուրս արի, Նիկոլը կարա՞ տենց բան անի, վախեցած, պարտված, ստորացած, իր իշխանությունը պահելու համար այդպիսի մարդը կարո՞ղ է այդպիսի քայլ անել միջազգային ասպարեզում»:


Տրանսպորտային ապաշրջափակմանն էլ անդրադարձավ` նշելով, որ դրանից տնտեսական որևէ լուրջ սպասելիքներ չպետք է ակնկալել, քանի որ թույլ պետությունը կունենա թույլ եկամուտ, և ժողովուրդն աղքատ կապրի, իսկ այս պարագայում, նրա համոզմամբ, անհրաժեշտ է, որ երկիրն ուժեղ լինի, այդ դեպքում ավելի շատ եկամուտ կլինի, ժողովուրդն էլ բարեկեցիկ կապրի: Նշեց` պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. «Թույլ երկրով մենք վատ ենք ապրելու»:
«Հայրենիքի փրկության շարժումը» պատերազմից հետո մայրաքաղաքում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ ու բողոքի այլ գործողություններ սկսեց, սակայն լուրջ հասարակական մոբիլիզացիա չկարողացավ ապահովել, արդեն մի քանի շաբաթ է` Երևանում ակցիաներ չեն անցկացնում։


Ավելի վաղ Վազգեն Մանուկյանն ասել էր՝ եթե 100 000 մարդ հավաքվեր փողոցում, Փաշինյանի հրաժարականի հարցը միանգամից կլուծվեր, սակայն ըստ նրա` ժողովուրդը դեպրեսիայի մեջ է: Այսօր արդեն Մանուկյանը հայտարարեց, թե անցնում են համահայկական պայքարի. «Պարզվեց մի պոռթկումով հարցը չի լուծվում, և դա նշանակում է, որ շարժումն իր դիրքորոշումները պետք է կարողանա բացատրել ժողովրդին, շարժումը դարձնի իսկապես համահայաստանյան: Մենք հիմա դրանով ենք զբաղված»:

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ