Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Գագիկ Ծառուկյան. Այսօր Հայաստանին նույն ճակատագիրն է սպասվում

Գագիկ Ծառուկյան. Այսօր Հայաստանին նույն ճակատագիրն է սպասվում
19.12.2020 | 22:05

«Այս իշխանությունը օր առաջ պետք է հեռանա»,- Ազատության հրապարակում հանրահավաքում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ես հունիսի 5-ին ելույթ ունեցա, բոլորդ երևի հիշում եք, ներկայացրի մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, համաճարակ և Արցախ։ Ասացի՝ ունենք 3-4 ամիս ժամանակ։ Դա եղել ա հունիսի 5-ին, պատերազմը սկսվել ա սեպտեմբերին։ Եվ այդ ժամանակ ինձ լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ սկսեցին, ձերբակալեցին։ Իմ ձերբակալման օրը ես հայտարարեցի, որ ինձ ձերբակալելով երկրի խնդիրը չես լուծելու, ժողովրդի վիճակը չես բարելավելու, համաճարակը չես բուժելու, Արցախի խնդիրը չես լուծելու։ Նրանք մտածված տարան այսպիսի կորստի։ Եվ բոլորդ էլ գիտեք, այո, 4 ամիս առաջ հնարավոր էր դադարեցնել, որ պատերազմը չլիներ։ Անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին և մտածված տարան այդ կորուստներին ու պատերազմին»,- ասաց Ծառուկյանը։ Ըստ նրա՝ այսօր Հայաստանին նույն ճակատագիրն է սպասվում։

«Եթե նրանք մնան, նույն ճակատագրին ենք արժանանալու։ Ամեն ինչ մեռած է, քանդված է, տնտեսություն չկա։ Կառավարություն չկա, ղեկավարություն չկա։ Դուք այսօր տեսնում եք ինչ է կատարվում, մարդիկ անտեր են, գյուղապետը գյուղացի է ման գալիս, որ սահմանը պահեն։ Նրանք անտեր են, չգիտեն ինչ անեն, այսօրվա վիճակով ամբողջ Սյունիքը ուզում է դատարկվել, չեն ղեկավարում, չեն պատկերացնում։ Այսօր զոհված ու անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարենան սառեցնեն իրենց, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում։ Այդ բոլորի մեղավորը իրենք են, վարչապետը, որը պետք է ժամ առաջ հրաժարական տա»,- հայտարարեց նա։


Գագիկ Ծառուկյանը նշեց, որ սրվում են սոցիալական խնդիրները, դրամն արժեզրկվել է, բայց ժողովրդի նպաստն ու թոշակը նույնն է։ Մարդիկ չեն կարողանալու ապրել, ինչքան շուտ հեռանա իշխանությունը, այնքան շուտ կլուծվեն երկրի հարցերը։ «Մեծ խնդիրներ ունենք լուծելու՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, բայց ամենակարևոր խնդիրը իրենց հեռանալն է։ Վայրկյան շուտ հեռանալն օգուտ է երկրին ու ժողովրդին»,- նշեց նա։

Դիտվել է՝ 6070

Մեկնաբանություններ