ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դատարանը մերժեց Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
19.11.2020 | 22:34

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր մերժեց ԱԱԾ միջնորդությունը և չկալանավորեց իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ ասել է նրափաստաբան Միհրան Պողոսյանը՝ հավելելով՝ դեռևս չունեն ուրոշումը, բայց շարունակում են պնդել՝ չկա հիմնավոր կասկած, որ Մինասյանը կատարել է այդ արարքը։

Այս գործով նաև մեղադրյալներ են ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ անդամ արվեստագետ Աշոտ Ավագյանը։ Ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, համարում են քաղաքական հետապնդում։ Դատարանները 4-ի դեպքում էլ մերժել են ԱԱԾ միջնորդությունները նրանց կալանավորելու մասին։

Դիտվել է՝ 3424

Մեկնաբանություններ