Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հա­յաս­տանն ան­տար­բե՞ր է Եվ­րո­պա­յում կա­տար­վող ա­հա­բեկ­չու­թ­յուն­նե­րին

Հա­յաս­տանն ան­տար­բե՞ր է Եվ­րո­պա­յում կա­տար­վող ա­հա­բեկ­չու­թ­յուն­նե­րին
03.11.2020 | 00:29

Վեր­ջին օ­րե­րին Եվ­րո­պա­յի տար­բեր եր­կր­նե­րում իս­լա­միստ­նե­րի կող­մից ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում. կան բազ­մա­թիվ զո­հեր‚ վի­րա­վոր­ներ։ Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը այս կա­պակ­ցու­թյամբ քար լռու­թյուն են պահ­պա­նում։ Չէր խան­գա­րի‚ որ­պես­զի մեր ղե­կա­վար­նե­րը մտա­հո­գու­թյուն հայտ­նեին‚ դա­տա­պար­տեին տե­ղի ու­նե­ցո­ղը‚ պաշ­տո­նա­պես դի­մեին ի­րենց եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին։ Դի­վա­նա­գի­տու­թյու­նը նուրբ ար­վեստ է‚ և ար­տա­քին աշ­խար­հից որևէ բան ակն­կա­լե­լուց ա­ռաջ ինքդ էլ պետք է հա­մա­պա­տաս­խան քայ­լեր կա­տա­րես։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ