ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդուարդ Շարմազանով. Այսօր բոլորիս խնդիրը Արցախն է, ներքին խժդժությունների ժամանակը չէ

Էդուարդ Շարմազանով. Այսօր բոլորիս խնդիրը Արցախն է, ներքին խժդժությունների ժամանակը չէ
20.10.2020 | 16:06

Մեկ ժամ առաջ հրավեր ենք ստացել կառավարությունից և մեր կուսակցությունը որոշում է կայացրել, որ երկրորդ հանդիպմանը ևս ՀՀԿ-ն պետք է մասնակցի, կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե իշխանությունը համաձա՞յն է 16 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական շտաբ ձևավորելու շուրջ առաջարկին, նա նշեց. «Կլսենք պարոն վարչապետին, հետո արդեն փակ հանդիպում է, մեր կարծիքները կփոխանակենք»: Հարցին, որ շատերի կարծիքով կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է, հանրապետական գործիչը նկատեց՝ հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: «Մեղադրողները կամ ուշադիր չեն ընթերցել տեքստը, կամ էլ, գուցե, ունեն այլ նպատակներ: Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաներ չենք էլ ակնկալում», - նշեց Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ սա փակ հանդիպում է և կա ջենթլմենական պայմանավորվածություն, որ դրա մանրամասները չեն ներկայացնում: «Այսօր բոլորիս խնդիրը Արցախն է, մեր ժողովրդի անվտանգությունն է», - ասաց նա:


Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ. Շարմազանովը վարչապետի հետ փակ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց։

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ