ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իմ քայ­լը» կտա­պա­լի ընդ­դի­մու­թ­յան նա­խա­ձեռ­նած քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի ստեղ­ծու­մը

«Իմ քայ­լը» կտա­պա­լի ընդ­դի­մու­թ­յան նա­խա­ձեռ­նած քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի ստեղ­ծու­մը
10.07.2020 | 00:19

Խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան՝ «Բա­ր­գա­վաճ Հա­յաս­տան» և «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյուն­նե­րի նա­խա­ձեռ­նած քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը, որ պետք է կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­վա­րա­կի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րի, ըստ երևույ­թին, չի ձևա­վոր­վի: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը նշե­ցին, որ Ազ­գա­յին ժո­ղո­վի մե­ծա­մաս­նու­թյու­նը տրա­մադր­ված չէ հանձ­նա­ժո­ղո­վին միս ու ա­րյուն տա­լու: Նշենք, որ ըստ ԱԺ կա­նո­նա­կարգ-օ­րեն­քի՝ քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը կա­րող է ձևա­վոր­վել օ­րենս­դի­րի հեր­թա­կան նս­տաշր­ջա­նի ժա­մա­նակ` պատ­գա­մա­վոր­նե­րի քվեար­կու­թյու­նից հե­տո:


«Մենք, ի­հար­կե, տրա­մադր­ված չենք, որ այդ հանձ­նա­ժո­ղո­վը ձևա­վոր­վի, այ­լա­պես կս­տաց­վի, որ կա­ռա­վա­րու­թյան մեր գոր­ծըն­կեր­նե­րի աշ­խա­տան­քը հար­ցա­կա­նի տակ ենք դնում: Ա­յո, ոչ ոք չի հեր­քում, որ ե­ղել են թե­րա­ցում­ներ հա­մա­վա­րա­կի դեմ տար­վող աշ­խա­տանք­նե­րում, բայց հար­ցը բե­րել հան­րա­յին քն­նարկ­ման դաշտ, չենք պատ­րաստ­վում»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րա­կա­նում ոչ թե հե­տա­զո­տե­լու, ու­սում­նա­սի­րե­լու ու հան­գա­մանք­նե­րը պար­զե­լու խն­դիրն է լու­ծե­լու, այլ քա­ղա­քա­կան PR-ի ձև է. «Գա­լու են ա­սեն՝ տե­սաք, մեզ չլ­սե­ցիք, մեր ա­սած քայ­լե­րին ա­կան­ջա­լուր չե­ղաք, ու ա­մեն բան թարս գնաց: Իսկ մենք, պար­զից էլ պարզ է, ո՛չ Թո­րո­սյա­նին, ո՛չ Ա­վի­նյա­նին, ո՛չ, ա­ռա­վել ևս, Փա­շի­նյա­նին կեն­տրոն դարձ­նել չենք պատ­րաստ­վում»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ