ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԼՀԿ-ն պատ­րաստ­վում է 2021-ին կա­յա­նա­լիք Վա­նա­ձո­րի քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թ­յուն­նե­րին

ԼՀԿ-ն պատ­րաստ­վում է  2021-ին կա­յա­նա­լիք Վա­նա­ձո­րի  քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թ­յուն­նե­րին
09.06.2020 | 00:50
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյու­նը կի­րա­կի օ­րը՝ հու­նի­սի 6-ին, վար­չու­թյան նիստ է անց­կաց­րել: Լու­սա­վո­րա­կան­նե­րը հան­դի­պել են բո­լո­րի աչ­քից հե­ռու՝ Վա­նա­ձո­րում: «Ին­չու՞ եք գաղ­տա­գո­ղի հան­դի­պել, հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում ի՞նչ թա­քուն ռազ­մա­վա­րու­թյուն եք մշա­կում իշ­խա­նու­թյան թի­կուն­քում»,- կես­կա­տակ-կես­լուրջ հարց­րինք Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­նուն խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Թա­քուն կամ գաղ­տա­գո­ղի չենք հան­դի­պել, ուղ­ղա­կի ո­րո­շե­ցինք այս ան­գամ մա­քուր օ­դին, բնու­թյան գր­կում հա­վաք­վել ու հե­տա­գա ա­նե­լիք­նե­րից խո­սել: Ինչ էլ որ քն­նար­կել ենք, իշ­խա­նու­թյան հետ որևէ կապ չու­նի: Հիմ­նա­կան խո­սակ­ցու­թյունն ու քն­նար­կու­մը վե­րա­բե­րել է կու­սակ­ցու­թյան մար­զա­յին գրա­սե­նյակ­նե­րի աշ­խա­տան­քին, հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ դրանց գոր­ծու­նեու­թյան կար­գի փո­փո­խու­թյա­նը: Այ­սինքն, ու­ղի­ներ ենք փնտ­րել, որ կո­րո­նա­վի­րու­սը որևէ կերպ չխո­չըն­դո­տի մար­զա­յին գրա­սե­նյակ­նե­րի աշ­խա­տան­քին»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը։
«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով, սա­կայն, ԼՀԿ-ա­կան­նե­րը պա­տա­հա­կան չէ, որ հենց Վա­նա­ձո­րում են հան­դի­պել. նրանք հենց այ­սօր­վա­նից մտա­ծում են 2021-ին կա­յա­նա­լիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին: Ե­կող տա­րի Վա­նա­ձո­րը նույն­պես քա­ղա­քա­պետ է ընտ­րե­լու, և լու­սա­վո­րա­կան­նե­րը կի­րա­կի օր­վա նիս­տում հիմ­նա­կա­նում այդ հար­ցի շուրջ են կենտ­րո­նա­ցել, քն­նար­կել՝ ում թեկ­նա­ծու­թյունն են ա­ռա­ջադ­րե­լու, ռազ­մա­վա­րա­կան ինչ քայ­լեր են մշա­կե­լու և այլն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ