ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քննա­դա­տու­թ­յու­նը սկ­սում են տե­սա­կա­վո­րել

Քննա­դա­տու­թ­յու­նը սկ­սում են տե­սա­կա­վո­րել
20.12.2019 | 00:28
Ե­թե Էդ­մոն Մա­րու­քյանն ի­մա­նար, որ Դա­վիթ Խա­ժա­կյա­նին Երևա­նի ա­վա­գա­նուց հետ կան­չե­լու ո­րո­շումն այս­քան կհար­վա­ծեր ի­րեն ու իր կու­սակ­ցու­թյան վար­կա­նի­շին, հա­վա­նա­բար այդ­քան չէր շտա­պի Հայկ Մա­րու­թյա­նին ջեր­մե­ռան­դո­րեն պաշտ­պա­նե­լու հար­ցում։ Մի քա­նի օր­վա ըն­թաց­քում «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյու­նը վե­րա­հաս­տա­տեց այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե այդ կու­սակ­ցու­թյու­նից ընդ­դի­մու­թյուն դուրս չի գա։ Ա­վե­լին, պարզ­վեց, որ Խա­ժա­կյանն ա­վե­լի բարձր վար­կա­նիշ ու­նի, քան ողջ ԼՀԿ-ն միա­սին վերց­րած։ Ընդ­դի­մու­թյուն, թե իշ­խա­նու­թյուն, նախ­կին­ներ, թե նո­րե­րի ո­րոշ հատ­ված սխալ հա­մա­րե­ցին Մա­րու­քյա­նի ո­րո­շու­մը՝ քն­նա­դա­տե­լով ա­վա­գա­նիում Դա­վիթ Խա­ժա­կյա­նի հետ­կան­չի միտ­քը։ Բայց այս ա­մե­նում մի շատ էա­կան հարց կա. ի­րեն ընդ­դի­մու­թյուն հռ­չա­կած ու­ժը «պատ­ժում» է» ա­վա­գա­նու իր ան­դա­մին միայն այն պատ­ճա­ռով, որ նրա ղե­կա­վա­րած խմ­բակ­ցու­թյու­նում սուր քն­նա­դա­տու­թյուն է հն­չել քա­ղա­քա­պե­տի հաս­ցեին (գու­ցե անձ­նա­կան վի­րա­վո­րանք հասց­նե­լը յու­րա­քան­չյուր ընդ­դի­մա­դիր գործ­չի ճա­շա­կի հարց է, բայց ի­րա­կան ընդ­դի­մու­թյան դեպ­քում հաս­տատ նման բա­ռամ­թեր­քը չի բա­ցառ­վում)։
ԼՀԿ-ն հայ­տա­րա­րում է, թե ի­րենց կու­սակ­ցու­թյան օ­րա­կար­գում նման քն­նա­դա­տու­թյուն չկա։ Սա առն­վազն զա­վեշ­տա­լի է. ինչ­պե՞ս է հնա­րա­վոր լի­նել ընդ­դի­մու­թյուն և քն­նա­դա­տու­թյան տե­սա­կա­վո­րում ա­նել։ Ա­սենք, ա՛յ, այս քն­նա­դա­տու­թյու­նը կա­րե­լի է, բայց մյու­սի դեպ­քում դա կար­ժե­նա ման­դա­տից զր­կում։ Մի Խա­ժա­կյան մի ողջ խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան ե­րե­սը պարզ էր դարձ­նում, էլ չենք ա­սում կու­սակ­ցու­թյան։ Նո­րու­թյու՞ն է, որ Մա­րու­քյա­նի 18-հո­գա­նոց խմ­բակ­ցու­թյան ՕԳԳ-ն, մեղմ ա­սած, բա­նի պետք չէ։ Այս ի­րա­վի­ճա­կում Էդ­մոն Մա­րու­քյա­նը հան­րու­թյան ա­ռաջ ազ­նիվ լի­նե­լու և իր դեմ­քը փր­կե­լու հա­մար ու­նի մեկ քայլ՝ հրա­պա­րա­կավ ըն­դու­նել, որ 2018-ին սխալ է ա­րել, որ չի միա­ցել Նի­կոլ Փա­շի­նյա­նի քայ­լեր­թին։ Ըստ այդմ, հի­մա ըն­դու­նե­լով սխա­լը, հայ­տա­րա­րի, որ չեն կա­րող այս իշ­խա­նու­թյանն ընդ­դի­մու­թյուն լի­նել։ Թե չէ կի­սատ-պռատ քն­նա­դա­տու­թյուն­ներ, ան­կարևոր հար­ցեր մեջ­տեղ բե­րել՝ մո­ռա­նա­լով էա­կան խն­դիր­նե­րը, կես­բե­րան Փա­շի­նյա­նին քն­նա­դա­տել ու հա­կընդ­դեմ այն­պի­սի մե­ղադ­րանք­ներ լսել նրա­նից, որ ծպ­տու­նը կտ­րել ու նս­տել է։ Այս­պի­սի գոր­ծե­լաո­ճով ԼՀԿ-ից ընդ­դի­մու­թյուն հա­զիվ թե դուրս գա։ Կա­րե­լի է ան­գամ «ռեբ­րեն­դինգ» ա­նել ու կու­սակ­ցու­թյու­նը տալ Դա­վիթ Խա­ժա­կյա­նին։ Ի՞նչ վատ կուս­ղե­կա­վար է, որ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ