«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Շարմազանով. ՀՀԿ կոնկրետ պատգամավորների հորդորել ենք կողմ քվեարկել

Շարմազանով. ՀՀԿ կոնկրետ պատգամավորների հորդորել ենք կողմ քվեարկել
07.05.2018 | 22:13

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ գործադիր մարմնի և խմբակցության նիստերից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ վաղը օժանդակելու են, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ: Շարմազանովի փոխանցմամբ, իրենք արդեն ՀՀԿ կոնկրետ պատգամավորների հորդորել են կողմ քվեարկել Փաշինյանին: Թե խոսքը հատկապես որ պատգամավորների մասին է՝ Շարմազանովը հրաժարվեց մանրամասնել:

«Ինչպես մենք հայտարարել ենք խմբակցության նիստից հետո, մենք, որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին, միևնույն ժամանակ՝ մենք օժանդակելու ենք պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունը ունեցող վարչապետի թեկնածուին՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը՝ շարունակելով. «Եթե ես չեմ սխալվում՝ Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն, և ՀՀԿ խմբակցությունը համապատասխան քանակության ձայներով կաջակցի, որ մենք ունենանք վարչապետ: Այդ ամենը լինելու է և արդեն եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու այդ պատգամավորներին և արդեն հորդորել ենք, որ նրանք կողմ քվեարկեն:

Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»: Հարցին՝ քանի՞ հոգի կողմ կքվեարկի, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Կարող է 8 լինի, կարող է՝ 10 կամ 11 լինի: Մնացած բոլոր հարցերի վերաբերյալ Վահրամ Բաղդասարյանը խմբակցության ելույթի ժամանակ կասի»: Շարմազանովը վերահաստատեց՝ չի փոխել իր դիրքորոշումը, և ինչպես մայիսի 1-ին, վաղը նույնպես դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: «Ես դեմ եմ քվեարկելու, բայց դա չի նշանակում, որ ով կողմ է քվեարկում՝ նա լավն է, ով դեմ է քվեարկում՝ նա վատն է կամ հակառակը: Սա մեր միասնական կուսակցական որոշումն է», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ