«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԱԺ խմբակցությունների ելույթները

ԱԺ խմբակցությունների ելույթները
02.05.2018 | 00:19

Իրավունքի ուժով գումարված Աժ հատուկ նիստին վարչապետի ընտրության հարցի քննարկմանը ԱԺ խմբակցությունների անունից հնչեցրին ելույթներ: ՀՅԴ խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի որոշումը, որ չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին, անակնկալ էր իրենց համար ևս, և այդ պահվածքին համապատասխան գնահատական կտան: «ՀՅԴ-ի որոշումը նույնն է, մենք քվեարկելու ենք Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին»,-ասաց նա և նշեց, որ դրանից կշահի ողջ ժողովուրդը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՀԿ-ի հերթն է որոշում կայացնել, որը նեղ կուսակցական շահ չի հետապնդի:


«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ հայ ազգը կանգնած է բեկումնային իրավիճակում և կոչ արեց անցած պատմությունից դասեր քաղել: Նա նշեց, որ կուսակցությունը հստակ կանգնած է եղել ժողովրդի կողմից և ևս հաստատեց, որ միաձայն կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը: «Եթե սխալվենք, հետ ենք ընկնելու 10-15 տարի»,- ասաց նա: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե իրենց տեսակետներում ելնում են երկրի կայունությունից ու անվտանգությունից: Ըստ նրա՝ այս պահին երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամում, և պետք է որոշեն բոլորի համար ընդունելի ճանապարհով: Ըստ նրա՝ Փաշինյանը երկխոսելու փոխարեն ուզում է ճնշել քաղաքական մեծամասնություն կազմող ուժին: «Անկախ քվեարկության արդյունքների պարտավոր ենք շարժվել ողջամտության սահմաններում: Սիրելի Նիկոլ, այդքան քայլ եք կատարել, Ձեզ մնում է մի քայլ կատարել, որ հանգուցալուծվի»,- ասաց նա:
ՀՀԿ-ի անունից խոսեց Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ ներկայացնում է ՀՀԿ-ի միասնական որոշումը: Ըստ նրա՝ քննարկումների ընթացքում ամբողջացրել են կարծիքը թեկնածուի քվեարկության վերաբերյալ, գիտակցելով կործանարար վիճակը, որ երկրի քաղաքական կուրսը չշեղվի, հատուկ տեսնելով ճակատագրական վտանգները, որոնք առաջանալու են, ՀՀԿ-ն որոշել է, որ ընդունում են և ընդունել են ժողովրդավարական շարժման հաղթանակը, նոր փուլ սկսելու համար, և պատասխանել են վարչապետի հրաժարականով: «Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը՝ փորձելով կասեցնել վտանգավոր ալիքը, որը մեր երկրին սպառնում է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ