«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի դնելու

Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի դնելու
30.04.2018 | 20:07

ՀԱՊԿ-ում պետք է շատ հստակ արձանագրենք փոխադարձ պարտավորությունները, որ նաև ճիշտ ակնկալիքներ ունենանք իրարից, այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց անվտանգության ոլորտում, ոչ միայն ռազմաքաղաքական ոլորտում, այլև հենց ռազմական անվտանգության ոլորտում: Կարծում եմ` այսօր կան հարցեր, որոնք մեր հանրության համար բաց են, գուցե Ղազախստանի հանրության համար էլ բաց են, Ռուսաստանի հանրության համար էլ, ուղղակի շատ հստակ պարտավորությունները պիտի արձանագրենք, որ նաև ակնկալիքները ճիշտ ձևակերպենք իրարից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, այնուամենայնիվ, շատ հստակ է երկու բան. «Մենք խնդիր չենք դնում և չենք դնելու ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ Հայաստանը դուրս բերելու, բայց մենք ասում ենք, որ չենք մտածում, թե այնտեղ ամեն ինչ իդեալական է. կան բազմաթիվ խնդիրներ: Մոտեցումը և փիլիսոփայությունը հետևյալն է` մենք պետք է այդ բոլոր հարցերը բարձրացնենք, քննարկենք գործընկերության մթնոլորտում, ոչ թե կոնֆլիկտների գնալու համար, այլ հակառակը` կազմակերպությունն էլ ավելի արդյունավետ ու ամուր դարձնելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ