«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Շարմազանովը հիշեցրեց Փաշինյանի նախկին ասածները

Շարմազանովը հիշեցրեց Փաշինյանի նախկին ասածները
30.04.2018 | 20:04

Աժ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների ու վարչապետի թեկնածու հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու մենք, լինելով քաղաքական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների ու փաստի հետ, ցանկացած գործիչ, ով ելնում է ՀՀ ազգային շահերից, պետք է այդպես անի»՝ պատասխանել Էդուարդ Շարմազանովի հարցին։ Անդրադառնալով իր նախկին հայտարարություններին` դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, դու հնարավորություն չունես այն խնդիրները, որ կան, ուղիղ քննարկել գործընկերների հետ, երբ իշխանության ներկայացուցիչ ես, կա հնարավորությոնւ այդ հարցերը քննարկել համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, մենք այդպես էլ կվարվենք»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այո, էլի ասում է, որ ՀՀ-ում, իր վարչապետ ընտրվելու պարագայում, ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարց չի բարձրացվելու։


«Սա չի նշանակում, որ ես ասում եմ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է, կան խնդիրներ, մենք կաշխատենք բոլոր այդ հարցերը քննարկել ու հասնել լուծումների», - ասաց նա։ Ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի պատասխաններն իր համար համոզիչ չէին։ «Ազնիվ եմ խոսում ու անկեղծ, չհամոզեցիք ու ասեմ ինչու՝ ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանության, և ես այն կարծիքին չեմ, որ եթե ընդդիմություն ես ու գալիս ես իշխանության, պետք է առաջնորդվես միայն իշխանության առաջնորդի պետական շահերով, իմ կարծիքով՝ քաղաքական գործչի համար արտաքին ու ներքին քաղաքական ծրագրային պլատֆորմը պետք է լինի հստակ ու դա չպետք է կախված լինի Էդուարդ Շարմազանովը էսօր իշխանություն է՝ ասում է ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, վաղը դառնամ ընդդիմություն՝ ասեմ ՀԱՊԿ-ից գնանք Եվրամիություն։ Դուք էսօր շատ լավ ապացուցեցիք, որ ՀՀ իշխանության արտաքին քաղաքականությունը բխում է ՀՀ պետական շահերից, որի համար ձեզ շատ շնորհակալ եմ», - նշեց ԱԺ փոխնախագահը։ Նիկոլ Փաշինյան էլ ասաց, որ չի ուզում բանավեճի մեջ մտնել Շարմազանովի հետ։ «Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել, ուղղակի պետական ու քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն փաստերի հետ», - նշեց նա:

Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ