«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՀՅԴ-ն սատարելու է Փաշինյանի թեկնածությանը

ՀՅԴ-ն սատարելու է Փաշինյանի թեկնածությանը
30.04.2018 | 19:59

Աժ ՀՅԴ խմբակցություն ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն միակամ է և սատարելու է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Փաշինյանի հետ այսօր ունեցած հանդիպումից հետո Ռուստամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ըստ նրա` ՀՅԴ-ն միշտ էլ միակամ է եղել, միաձայն էլ իր տեսակետը հայտնել է և այս փուլում առաջադրվելու պարագայում սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

ՀՅԴ-ում հստակ պատկերացնում են, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում և այդ նոր իրավիճակի մասին են խոսել: «Նախնական քննարկումներ մենք մինչև այդ էլ ունեցել ենք: Ես ինքս, բացի այս հանդիպումը, երկու անգամ արդեն հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ և մեզ համար սկզբունքային մի քանի հարցերի հետ կապված խոսակցություններ ունեցել ենք: Ես կարող եմ շատ հստակ ասել, որ բովանդակային առումով, որը մենք մինչև հիմա էլ ասել ենք, մեր մոտեցումների մեջ լուրջ տարբերություններ գոյություն չունեն և սա մեզ ամենահուսադրողն է եղել, որ ի վերջո հանգենք նաև այս եզրակացությանը: Ես չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց խոսքը վերաբերում է Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող արտաքին քաղաքականության ուղղությունների և ներքին քաղաքականության ուղղությունների մասին, որի վերաբերյալ մի հինգ֊վեց հարցեր են, որոնք մենք մանրամասն իրար հետ փորձել ենք համադրել մեր տեսակետները և իսկապես ոգևորող է, որ այդտեղ մենք լուրջ տարաձայնություններ չունենք»` ասել է Արմեն Ռուստամյանը: Նա գտնում է, որ արտահերթ ընտրությունների դեպքում նույնպես պետք է սահմանադրորեն նախանշված դրույթները և մոտեցումները ընդունել: Ժամկետները պետք է լինեն ողջամիտ: «Հարցը այն է, որ պետք է կարողանանք միասին, համախոհությամբ, այդ հարցը նույնպես լուծել, որովհետև այստեղ կան մի շարք հարցեր, որ անտրամաբանական վիճակի մեջ կհայտնվենք: Մենք ուզում ենք այնպիսի ընտրություն անցկացնել, որտեղ բոլորը կունենան մասնակցելու հավասար հնարավորություն, այդ ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դնի և ամենագլխավորը՝ դրա համար անհրաժեշտ են իսկապես քայլեր՝ նախապատրաստական, որոնք այսօր կատարված չեն»` բացատրեց Արմեն Ռուստամյանը:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ