«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՀԱԿ-ը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը

ՀԱԿ-ը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը
21.04.2018 | 21:40

Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը և այլ ակցիաները նոր թափ են հավաքում և ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա: Բռնության են ենթարկվել նաև ակցիաները լուսաբանող լրագրողներ`մասնավորապես Ազատություն ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը, ում Արարատի մարզի մի քանի գյուղապետեր և նրանց կողմից ղեկավարվող անձինք, ոստիկանների ներկայությամբ, ծեծի են ենթարկել` հասցնելով մարմնական վնասվածքներ: Բռնություն է կիրառվել Սիվիլնեթի լրագրողներ Ալինա Նիկողոսյանի, ում կարմիր բերետավորները հասցրել են հարվածներ, և Անի Գրիգորյանի նկատմամբ, ումից ուժով խլել են հեռախոսը:


Շարունակվում են ոստիկանության կամ որպես ոստիկան հանդես եկող քաղաքացիական հագուստով անձանց կողմից օրենքի խախտմամբ քաղաքացիներին բերման ենթարկելու ապօրինի գործողությունները, իսկ որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են բերման ենթարկվածների ծեծով:
Քասախում կրիմինալ տարրերի կողմից ծեծի է ենթարկվել և մարմնական ծանր վնավածքներ ստացել ակցիայի մասնակից Վիգեն Դավթյանը: Գիշերվա ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներում, Էրեբունիում, Ավանում կանգնեցրել են քաղաքացիների մեքենաները, ծեծի ենթարկել նրանց և վնասել մեքենաները:
Առավոտից ոստիկանության որոշ աշխատակիցներ մահակներով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, ովքեր փորձել են իրենց մեքենաներով մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին:


Որոշ դեպքերում նման գործողությունները ղեկավարվում են Հանրապետական կուսակցության հանրաճանաչ դեմքերի կողմից, օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան և ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան:
Այս ամենը վկայում է, որ ստեղծված ճգնաժամից քաղաքական ելքեր փնտրելու փոխարեն իշխանությունները նորից իրենց հույսը դրել են ոստիկանության և կրիմինալ խմբերի կողմից իրականացվող բռնությունների և հալածանքների վրա:


ՀԱԿ-ը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը, որոնք միայն ավելի են շիկացնում առանց այդ էլ լարված մթնոլորտը և կարող են հանգեցնել հակազդեցության և լարվածության անկանխատեսելի էսկալացիայի, որի համար ամբողջ պատասխանատվությունը կկրեն գործող իշխանությունները:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ