«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Շարմազանով. Վարչապետն ընտրված է օրինական

Շարմազանով. Վարչապետն ընտրված է օրինական
20.04.2018 | 12:12

Քաղաքական մեծամասնությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա նշեց, որ այս հանրահավաքները ազդել են տնտեսության վրա: Գնահատականներին, որ վարչապետի ընտրությունը եղավ փշալարերի հետևում, ՀՀԿ խոսնակն արձագանքեց, որ, ըստ Սահմանադրության, վարչապետ պիտի ընտրվեր մեծամասնությունը վայելող թեկնածուն, և պատգամավորներն էլ իրացրել են իրենց ազատ կամարտահայտումը: «Վարչապետի ընտրությունը լոկ արձանագրային միջոցառում էր», - ասաց նա և հավելեց, թե չի ցանկանում հիմա այնպիսի մեկնաբանություններ տալ, որ կրակի վրա յուղ լցնի: «Վարչապետն ընտրված է օրինական, քաղաքական մեծամասնությունն ունի բարձր պատասխանատվություն և կամք` բարեփոխումները շարունակելու, միաժամանակ լսելու հասարակությունից եկող ազդակները», - ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն էր առաջարկել, Փաշինյանը գնա երկխոսության, Շարմազանովն արձագանքեց, որ ինքն անուղղելի լավատես է. «Ինչպես ասում էր Սողոմոն Իմաստունը՝ սա էլ կանցնի, այս փորձության միջից էլ դուրս կգանք, կարևորն այն է, որ բոլորս գիտակցենք, որ մենք բոլորս ՀՀ զավակներ ենք: Մենք պատրաստ ենք լսելու, իսկ մեր գործընկերոջ օրակարգը քաղաքական չէ»:

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ