«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Նիկոլ Փաշինյան. Ելքը բնականոն կշարունակի գործել խորհրդարանական հարթակում

Նիկոլ Փաշինյան. Ելքը բնականոն կշարունակի գործել խորհրդարանական հարթակում
19.03.2018 | 23:09

«Ելք» դաշինքն Ազգային ժողովում դռնփակ նիստում որոշել է, որ դաշինքի կազմում գտնվող կուսակցություններից յուրաքանչյուրն իր ցանկությամբ է պայքար մղելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ` նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Պայքարի ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ դաշինքի կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է կայացնել որոշում իր անելիքների վերաբերյալ ու իրագործել այդ որոշումը: Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ և որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրերի հետ, և կարող է իրագործել այդ որոշումը», ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ «Ելքը» բնականոն կշարունակի գործել խորհրդարանական հարթակում: Նա հավելեց, որ դաշինքը խոչընդոտ չէ, որ կուսակցություններն իրենց առանձին որոշումները կայացնեն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է Փաշինյանը, ներկայացրել էր իր ճանապարհային քարտեզը, մյուս կուսակցություններն ունեն իրենց մոտեցումները: Փաշինյանն ասաց, որ կան սկզբունքային համընկնումներ և տարբերություններ: Բայց քննարկումները կարող են շարունակվել, նոր առաջարկներ կարող են լինել: «Այս պահին որոշումը հետևյալն է՝ քանի որ մենք գործողությունների մասին չունենք 100- տոկոսանոց համընկնում, նրանք, ում համար այդ գործողությունները շուտ են սկսում, կա ժամանակային խնդիր, ինքը կարող է իր որոշումները կայացնել, նույնիսկ հրապարակել այդ որոշումները: Դա չի նշանակում, որ գործընկերների հետ քննարկումները դադարեցվում են: Բայց բոլոր քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը կար, տարբերությունը վերաբերում է դրա կոնֆիգուրացիներին: Եղած բոլոր ճանապարհային քարտեզներում այդպիսի հանգրվան կա», ասաց Փաշինյանը:

ԵՄ-ն դատապարտում է Սերգեյ Սկրիպալի թունավորումը և աջակցություն հայտնում Լոնդոնին
ԵՄ ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են ռուսաստանցի նախկին հետախույզ, երկակի գործակալՍերգեյ Սկրիպալի թունավորումը և աջակցություն հայտնել Բրիտանիային: ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարների հայտարարությունում նշված է, որ շատ լուրջ են ընդունում այդ հանցագործության համար Ռուսաստանի հավանական պատասխանատվության Լոնդոնի գնահատականը: «ԵՄ-ն անվերապահ համերաշխություն է հայտնում Բրիտանիային և աջակցություն` այդ հանցագործության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու Բրիտանիայի ջանքներին»,- նշված է Բրյուսելում ընդունված հայտարարությունում: Մոսկվան հերքում է մեղադրանքները: Երեկ կայացած ընտրություններից հետո Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանը այդպիսի զենք չունի:

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ