Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Անձնական կարծիքը համագործակցությանը չի՞ խանգարի

Անձնական կարծիքը համագործակցությանը չի՞ խանգարի
10.07.2017 | 21:17

«Ելքը» հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը նորից վարչապետ դառնա, իրենք փողոց դուրս կգան, ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրել էր, թե իրենք այն մարդկանց թվում չեն, որ պահանջում են վարչապետ լինի Սերժ Սարգսյանը: Մինչդեռ այսօր այդ խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը նշել է. «Ավելի ճիշտ կլինի, որ ինքը (Սերժ Սարգսյանը -Ռ. Խ.) լինի, որ վերջ ի վերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, և ինքն իր վրա ոնց որ պատասխանատվություն չի վերցրել: Վերջերս ես եկել եմ եզրակացության, որ ինքը պետք է լինի, Սերժ Սարգսյանին ես նկատի ունեմ»: Իհարկե, Միքայելյանը շտապել է ասել, որ դա իր անձնական կարծիքն է:

Այդուհանդերձ, միանշանակ է, որ այս խմբակցությունում ամեն մեկը, բացի անձնական կարծիքից, նաև սեփական քաղաքական նպատակներն ունի: Թե որքան են դրանք խաչվում և համընկնում միմյանց հետ, դժվար է ասել, քանի որ ընտրությունների ժամանակ հայտարարվել էր, թե «Լուսավոր Հայաստանն» ու ՔՊ-ն մտադիր են մեկ կուսակցություն դառնալ, սակայն դրա մասին այս քաղաքական ուժն էլ չի խոսում: Ի՞նչն է պատճառը` տարաձայնություննե՞րը, թե՞ շատերի «անձնական կարծիքը»:
Փաստն այն է, որ եթե այս երկու կուսակցությունների համագործակցությունը դեռ ստացվում է, չի նշանակում, որ նրանք միևնույն քաղաքական նկրտումներն ունեն և կարող են միասին ճանապարհ անցնել: Առաջիկա հինգ տարիները փորձության շրջան են, որոնք ցույց կտան` անկե՞ղծ էր նրանց մղումը մեկ քաղաքական միավոր դառնալու, թե՞ դա այդ պահին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված քայլ էր:
Հայաստանի քաղաքական դաշտը շատ է տեսել նման համագործակցությունների փլուզումներ և հեշտ չէ նրան հակառակում համոզել, քանի դեռ նա չի տեսել մարդկանց ցանկությունների անկեղծությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ