ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ՕՐՕ-ն հանգեաւ ի Տեր, ու՝ ի՞նչ

ՕՐՕ-ն հանգեաւ  ի Տեր, ու՝ ի՞նչ
27.06.2017 | 09:22

«Կոնգրես» հյուրանոցում կիրակի օրը «Ժառանգությունը» հրաշալի համագումար արեց: Փառահեղ ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը, անհրաժեշտ հայտարարություններն արեց, բացատրությունները տվեց, մեղադրանքները ներկայացրեց, հեռանկարը պարզեց: Գլխավորը՝ հանգստացրեց` չի հեռանալու ո՛չ քաղաքականությունից, ո՛չ Հայաստանից: Թեև ասաց՝ ինքը փրկիչ չէ, բայց կարող էինք հանգիստ շունչ քաշել, որ փրկության ուղին գտնված է, փրկվեցինք: Եթե այս ամենը չլիներ հիմա, ու եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարին չհրավիրեր Վարդան Օսկանյանին ու Սեյրան Օհանյանին: Նրանք իդիլիան ջարդուփշուր արեցին: Առաջինը՝ լռությամբ, երկրորդը՝ խոսքով:

Մինչ նախկին նախարարներից մեկը լռում էր, մյուսը՝ խոսում, պարզ դարձավ՝ ՕՐՕ-ն այլևս չկա ու հայտնի չէ՝ ի՞նչ է լինելու ու լինելո՞ւ է: Հունիսի 25-ին Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբումի կոչ արեց, որին նույնիսկ Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը չարձագանքեցին, ուրեմն ինչո՞ւ էին եկել մարդու տոնը փչացնելու: «Առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության»՝ ավետեց համագումարի հռչակագիրը: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ փողոցային պայքարի առիթ կարող է լինել 2018-ին Սերժ Սարգսյանի որոշումը՝ մնալ իշխանության մեջ՝ նախագահականից տեղափոխվելով կառավարություն. «Կասկած չունեմ, որ ինքը պիտի ուզենա երկարաձգել իր ցարական իշխանությունը: Եվ ուրեմն՝ նախապատրաստվենք, համագործակցենք, գտնենք բանաձևեր պայքարելու, որ վերջապես ունենանք մեր ուզած հանրապետությունը, ոչ թե կուսակցապետություն կամ սերժապետություն»: Այս նպատակով ամռանը նա բանակցելու է այլ ուժերի հետ ընդդիմադիր մեծ ճակատ ձևավորելու շուրջ՝ «ընդդեմ կուսակցապետության ու ոստիկանապետության»:

Նա դեմ չէ անգամ կուսակցությունների միավորմանը՝ բաց է «խորհրդարանական, նաև արտախորհրդարանական ողջ զանգվածի հետ, որը տեսնում է, որ այսպես շարունակել չի կարելի»: Սեյրան Օհանյանն ընդամենը կողմ էր լայն համախմբման, նրա համար մեկ է՝ ով է լինելու կառավարությունում, ով է լինելու իշխանությունում: «Կարևորն այն է, որ իշխանությունը համապատասխան գործունեություն ծավալի, մեր երկիրը առաջ ընթանա: Ձևավորվել է այսօրվա իշխանությունը, ունենք այն, ինչ ունենք, իր բոլոր՝ շատ չնչին դրական և մեծամասնությամբ բացասական երևույթներով: Բայց պատասխանատվություն և, ամենակարևորը, հաշվետվողականություն պետք է լինի ժողովրդի առջև: Եթե իշխանությունը այդ ամենը չիրականացնի, ժողովուրդը պետք է որոշի, դուրս գա և պահանջի, որպեսզի նրանք կա՛մ աշխատեն, կա՛մ իրենց տեղը զիջեն»: Վարդան Օսկանյանը լակոնիկ էր. «Ես հիմա որևէ մեկնաբանություն տալու պատրաստ չեմ: Այսօր «Ժառանգության» օրն է, շնորհավորում ենք նրանց»:


ՈՒ ո՞վ չգիտեր այս ամենը: Իմաստ ունե՞ր կիրակի օրով մարդկանց տնից-տեղից կտրել, ասելու՝ ինչ 1000 անգամ ասված է, լսված է ու չի արված: 1001-ը ի՞նչ է փոխելու: «Մենք այլևս ծնկի չենք գալու, զիջելու ժամանակ չունենք»՝ ասում էր «Ժառանգության» նախագահը, առաջ ունե՞ր, «Նոր Հայաստանի» աստեղային պահը 2013-ին տանուլ տվեց ու հիմա պիտի ընդունի, որ իր «ժամն» անցել է՝ նայի, թե չնայի հայելուն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. 11-րդը գուցե ոչ վերջին, բայց վերջի համագումար էր՝ գնա, թե մնա Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում, մեկ առ մեկ ցրվի՞, թե՞ գործի «Ժառանգությունը»:
Դատարկ փամփուշտով թիրախին կխփես, թե ոչ, մեկ է: «Ելքի» երիտասարդ «անդաստիարակները» չեն սխալվել, ժամանակն է հասկանալու։

Դիտվել է՝ 15789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ