ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Մանդատներ վերցնելու իմաստը ո՞րն է

Մանդատներ վերցնելու իմաստը ո՞րն է
09.06.2017 | 22:38

Այսօր մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են երեք ընտրված քաղաքական ուժերից երկուսը` ՀՀԿ-ն ու «Ելքը», իսկ «Երկիր ծիրանին» բոյկոտել է այն: Սակայն, այսպես ասած, մասնակիորեն, որովհետև «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը որոշել է նիստին մասնակցել ոչ թե քաղաքապետարանի ներսում, այլ շենքի դիմաց` դրա հետ մեկտեղելով բացօթյա ասուլիսը: Նա վերստին կրկնել է իր հայտնի միտքը` գրավել քաղաքապետարանը և հեռացնել իշխանություններին:
Քաղաքական ուժերը կարող են մշակել իրենց պայքարի ցանկացած մարտավարություն, բայց դա առաջին հերթին գոնե պետք է ինչ-որ հեռանկար ունենա, շատ հակասական չլինի և, ի վերջո, պետք է որոշակի արդյունքի ծառայի: Ի՞նչ է փորձում այս կերպ լուծել «Երկիր ծիրանին»: Հանրության աչքում արդարացնե՞լ մանդատները վերցնելու մտադրությունը: Ի դեպ, հենց Զարուհի Փոստանջյանն էր «Ելքին» մեղադրում մանդատներ վերցնելու և իշխանության ընտրությունը լեգիտիմացնելու մեջ: Փաստորեն, նա իր հայտարարության ձեռքը կրակն է ընկել ու ստիպված այլընտրանքային մարտավարություն է ընտրում, նիստ անել ոչ թե քաղաքապետարանում, այլ դրա դիմաց:


Իսկ եթե առաջին տարբերակը չէ և «Երկիր ծիրանին» որոշել է մանդատները վերցնել, բայց քաղաքական պայքարը շարունակել դրսում, հարց է ծագում` ո՞րն է մանդատ վերցնելու իմաստը: Առանց մանդատների էլ այս ուժը կարող է հանրահավաքներ անել, օրումեջ էլ ասուլիսներ ու ամեն անգամ հայտարարել Երևանը և քաղաքապետարանը գրավելու մասին, որից այն կողմ քաղաքական հռետորաբանությունն իսպառ բացակայում է, մահանում: Ի վերջո, քաղաքականությունն էլ պետք է տրամաբանություն ունենա, որ նաև շարքային քաղաքացիների մեջ վստահություն առաջանա դրանով զբաղվող ուժերի հանդեպ: Իսկ այս նորաստեղծ կուսակցությունը` Զարուհի Փոստանջյանի դերակատարմամբ, բացառիկ, ավելի ստույգ, «օդից բռնած» հնարավորություն է ստացել դառնալու ավագանի և չի օգտագործում այդ լծակը, ինչպես իրենք են ասում` Տարոն Մարգարյանի կյանքը «դժոխք» դարձնելու համար: Կամ ավելի իրատեսական. Երևանի թեկուզ մի խնդրին լուծում տալու համար:
Իսկ մինչ «Երկիր ծիրանին» կհստակեցնի, թե հաջորդ նիստին, հայտնի անեկդոտի հանգով` դրսում, թե ներսում է «սալյուտ» խփելու, Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում երդում կտա հունիսի 12-ին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ