ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Զարուհի Փոստանջյանը ընդամենը ձգում է ինտրիգը

Զարուհի Փոստանջյանը ընդամենը ձգում է ինտրիգը
15.05.2017 | 23:03

Երեկվա ավագանու ընտրություններում նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն կստանա 65 մանդատներից 46-ը, «Ելքը»՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն հրաժարվել է ավագանու մանդատից, մյուսները կստանան: «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանն ասել է. «Մենք վաղը պաշտոնապես կհայտարարենք մեր որոշման մասին»:

Որոշումը լինելու է հինգ մանդատների վերաբերյալ՝ ստանո՞ւմ են Զարուհի Փոստանջյանը, Մնացական Պարակշիևը, Սոնա Աղեկյանը, Հայկ Պետրոսյանը և Մարի Խաչատրյանը մանդատները, թե՞ ոչ: Կիրակի օրվա իր բուռն հուզումների մեջ Զարուհի Փոստանջյանը, կարծես, պատասխանել էր այդ հարցին՝ խոստանալով Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնել, նրան օր ու արև չտալ: ՈՒրեմն՝ ինչի՞ մասին է խոսքը: Դժոխքը հեռվից ու դրսից չի լինում: Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը կամ նա ինքը վայր դնեն մանդատները, որոնցով պատրաստվում էին Արգիշտի 1-ը գրավել, ճիշտ է՝ նվաճումը մի քիչ չստացվեց՝ 46-ի դեմ 5-ով: Նույնիսկ եթե այդ 5-ին հավելենք «Ելքի» 14-ը: Բայց դա մանրուք է: Շատ ավելի կարևոր է, որ նա փոշիացնում է իր բարոյական կապիտալը, եթե հիշենք, թե ԱԺ ընտրություններից հետո ինչ հայտարարություններ էր անում «Ելքի» վերաբերյալ: Փաստորեն՝ ստացվելու է, որ «Երկիր ծիրանին» համագործակցո՞ւմ է ՀՀԿ-ի հետ՝ համաձայնելով համատեղ աշխատանքի: Աբսուրդ է, չէ՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսօրվա «Ելքի» ասուլիսում Էդմոն Մարուքյանը ասաց, որ «Ելքը» պատրաստ է համագործակցել «Երկիր ծիրանիի» հետ, թեպետ հարցը սկզբում նրան զարմացրեց. «Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ ա մանդատները: Խորհրդարանի ընտրություններից հետո իր արած հայտարարությունը՝ ուղղված «Ելք» դաշինքին, այն մասին էր, որ «Ելք» դաշինքը գնաց վերցրեց մանդատները և ուրեմն դուք ծախվել եք, չգիտեմ ինչ… չեմ ուզում ավելի խոր գնամ: Իր տրամաբանության մեջ, իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա վերցնի, էդ իրա տեքստը իրան ա վերաբերվում: Բայց մենք ասել ենք, և պարոն Փաշինյանը, և ես բազմիցս, որ մենք պատրաստ ենք համագործակցել, մեր ֆրակցիան կհամագործակցի «Երկիր ծիրանի» ֆրակցիայի հետ, եթե իրենք վերցնեն մանդատները»: Ահա այսպես:
Իսկ վաղը Զարուհի Փոստանջյանը մի հսկայական մեղայական ճառ կարտասանի ՀՀԿ-ի հասցեին ու անձամբ Տարոն Մարգարյանի, ու երկար կբացատրի, թե ինչու են գնում աշխատելու քաղաքապետարանում: Կամ՝ հասկանալով, որ անհեռանկար է հինգ տարի ընդդիմադիր ելույթներ ունենալ ու ոչնչի չհասնել մի հարթակում, որ հրապարակային, քաղաքական չէ, իմաստ չունի մանդատները վերցնել: Մեկ անգամի շրխկոցն ավելին է, քան հինգ տարվա ճռռոցը: Չէ՞ որ խորհրդարանում նա այդ դպրոցն արդեն անցել է: Երրորդ տարբերակ չկա: Իսկ գուցե Զարուհի Փոստանջյանը գտնի՞:

Դիտվել է՝ 1610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ