ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

«Ելքը» պահանջում է ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը

«Ելքը» պահանջում է ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը
13.05.2017 | 00:28

«Ելք» դաշինքը երկու դիմում ներկայացրեց ԿԸՀ: Առաջինով ընդդիմադիր դաշինքը պահանջում է, որ ԿԸՀ-ն դատարան դիմի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։ Դիմումը հիմնվում է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի արձանագրածի վրա: Ըստ այդմ` ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում ենթադրաբար ընտրակաշառք է բաժանվում և կան քվեաթերթիկ հիշեցնող տրցակներ: «Մեր այս փաստը փոխկապակցված է նաև խորհրդարանական ընտրություններում կաշառքի վերաբերյալ լայնորեն շրջանառվող համոզմունքի հետ: Հայաստանում նախորդող համապետական ընտրությունների ժամանակ նմանատիպ դեպքեր բազմաթիվ են եղել: Ժողովրդի մոտ այդ համոզմունքը կա, նաև դիտորդական առաքելությունների զեկույցներում կան, որ շրջանառվել են նաև քվեաթերթիկներ ընտրական տեղամասային հանձնաժողովներից դուրս, նաև բաժանվել է ընտրակաշառք»,- ասաց «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Արտակ Զեյնալյանը:


Երկրորդ դիմումով «Ելքը» պահանջում է, որ ԿԸՀ-ն դիմի ոստիկանություն, որ հնարավոր խախտումները բացառելու համար սահմանվի հերթապահություն ՀՀԿ-ի նախընտրական շտաբներում: Դաշինքը պահանջում է նաև հաշվարկի ժամանակ անվավեր ճանաչել բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա կլինեն գունավոր գրիչներով նշումներ կամ ծրարներում հայտնաբերվեն այլ առարկաներ: «Մեր երրորդ պահանջը կայանում է նրանում, որ վաղը տեղամասային ընտրական հանձնաժողովները, երբ որ կստանան քվեաթերթիկները, վիճակահանությամբ որոշեն երեք հանձնաժողովի անդամներին և իրենց անհատական կնիքներով կնքեն տվյալ տեղամասին քվեաթերթիկները: Այսինքն, որպեսզի դրսից եկած քվեաթերթիկները և այդ օրը տեղամասում հատկացվածները տարբերակվեն»,- պարզաբանեց Զեյնալյանը:


«Ելք» դաշինքն առաջարկել է ԿԸՀ-ին առաջին դիմումը քննարկելու համար նիստ գումարել հնարավորինս սեղմ ժամկետում, որ մերժման դեպքում հնարավորություն ունենան որոշումը բողոքարկել վարչական դատարանում. «Վարչական դատարանը այսպիսի հնարք բանեցրել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մենք դիմեցինք ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, հաշվելով, որ ժամանակը ավարտված է՝ մեր դիմումի պահանջը ըստ էության քննության առարկա չդարձավ: ՈՒստի պահանջել ենք, որ ԿԸՀ֊ն ապահովի մեր դատարանի մատչելիության իրավունքը և մեզ վերջնական որոշում տա ոչ ուշ, քան 15.00-ն»:


Ավելի ուշ ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ դիմումները քննարկելու համար նիստը կգումարվի ժամը 20-ին:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ