ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

«Ելքը» ահազանգում է Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում ընտրակաշառք բաժանելու մասին

«Ելքը» ահազանգում է Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում ընտրակաշառք բաժանելու մասին
13.05.2017 | 00:27

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ահազանգել է, որ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվի շտաբներից մեկում 20 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվում։ Դաշինքը ոստիկանություն է կանչել, սակայն, «Ելքի» քաղաքապետի թեկնածուի պնդմամբ, իրավապահները ոչինչ չեն ձեռնարկել։ «Ելքի» շտաբի պետ Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ միջնորդություն են ներկայացրել զննությանը մասնակցելու վերաբերյալ, սակայն քննիչը տեղում մերժել է միջնորդությունը։

«Հետո դիմեցինք դատախազին՝ այստեղ դատախազ կար հսկող, որն ասեց՝ «դիմեք մեր մամուլի ծառայությանը, ես այստեղ չեմ կարող որևէ բան խոսել», որից հետո մենք ստիպված եղանք նոր հաղորդում տալ՝ պարոն Փաշինյանը նոր հաղորդում տվեց տեղում, և մինչ այդ պահը այստեղ էր գտնվում այս տարածքի սեփականատերը, որի մոտ կար բանալի՝ տարածքը բացելու համար, սեփականատերը տարածքի ոստիկանապետի ներկայությամբ հայտարարեց, որ ինքը հոգնել է և գնում է քնելու, և գնաց քնելու, ոստիկանությունը չխոչընդոտեց այդ մարդուն, որ նա չգնա քնի։ Ըստ էության, նա իր քնելով խոչընդոտեց հետաքննական մարմնի գործողություններին, ինչը, ըստ էության, անօրինական է և, բնականաբար, պետք է իրավական հետևանքներ ունենար, բայց չեղավ»,- ասաց Մարուքյանը։ Նա նշեց, որ ոստիկանությունը ստիպված կապարակնքել է ՀՀԿ-ի շտաբի առջևի և հետնամուտքի դռները։
«Մենք առաջնամուտքի և հետնամուտքի դուռը կապարակնքեցինք նաև մեր կնիքով և ստորագրություններով՝ հույս ունենալով, որ կպահպանվի։ Ավելին՝ տարածքում եղած մարդիկ՝ քաղաքացիական հագուստով անձինք, ինչ-որ սափրագլուխներ, փորձում են պրովոկացիաներ հրահրել, ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ ասում են՝ «այստեղ ասում են՝ կապտակենք կընկնես» և այլն»,- պատմեց Մարուքյանը։


Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն իրականում գոյություն չունի, ընդգծեց Փաշինյանը։ «Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության հետ մեր շփումները ինչ են ցույց տալիս վերջին տարիներին, նաև այդ հայտնի ձկնկուլ դեպքերը, որ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն չկա, դա Սամվել Ալեքսանյանին կից ոստիկանության բաժին է, ու այստեղ ուրիշ թեմա չկա»,- եզրափակեց Փաշինյանը։
Մարուքյանն էլ նշեց, որ արձանագրել են՝ իրենց ներկայությամբ նման արարքներ են արվել, այդ մարդիկ տեսանյութերում կան և որևէ հետևանք չկա։ ՀՀԿ նախընտրական շտաբն այսօր արձագանքել է «Ելք» դաշինքի հայտարարությանը։


«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20-հազարանոց դրամներ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զերծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»,- ասված է ՀՀԿ նախընտրական շտաբի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ