«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ծառուկյանի լուրջն ու անլուրջը

Ծառուկյանի լուրջն ու անլուրջը
25.04.2017 | 12:19

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին անորոշ վիճակում է։ Այս եզրահանգման պատճառը նրա երեկվա հայտարարություններն են։ Նախ, չգիտես ինչու, «Ծառուկյան» դաշինքում անցողիկ հորիզոնականներ զբաղեցրածները դեռ հստակ չգիտեն` իրենք կգործուղվե՞ն խորհրդարան, թե՞ ոչ, այս առումով դաշինքի ղեկավարը ևս ոչինչ չունի լրագրողներին ասելու` նրանց մեղադրանքներ ներկայացնելուց զատ։ Նա վերջնական որոշման է սպասում կոալիցիա կազմելու հարցում. այս հարցին ևս միանշանակ պատասխան չի հնչել։


Սակայն նրա ճեպազրույցում ավելի շատ զավեշտալի դրվագներ կան, քան լուրջ։ Հարցին` շարունակելո՞ւ եք նիստերից բացակայել, ցնցող պատասխան է հնչել. «Բայց ես ե՞րբ եմ բացակայել, աշխատանքի մեջ եմ եղել: Կգա ժամանակը, կտեսնենք»: Գագիկ Ծառուկյանը հավանաբար խորհրդարանը շփոթում է այլ վայրի հետ, քանի որ առնվազն տարօրինակ է, երբ մարդը չի հիշում, որ ընդհանրապես աշխատանքի չի ներկայացել։ ԱԺ մոնիթորինգի տվյալներով, նախորդ գումարման խորհրդարանի ամենաբացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է։ Նրա աթոռը մշտապես «թափուր» էր, միայն աշխատասենյակի ցուցանակն էր հիշեցնում, որ խորհրդարանում նման անուն-ազգանունով պատգամավոր կա։ Բայց, արի ու տես, որ Ծառուկյանը զարմանում է, երբ նրան իր բացակաների մասին հարց են տալիս։ Սա դեռ քիչ է, դեռ հավելում է. «Աշխատանքի մեջ եմ եղել»։ Հարց է ծագում՝ ո՞ր աշխատանքի մասին է խոսքը։


«Հիմա տեսաք, որ ընդդիմություն ենք, այո՞, թե՞ ոչ»,- ասում է Ծառուկյանը, որը ողջ ընտրարշավի ժամանակ չասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է ու պայքարելու է իշխանությունների դեմ։ Հիմա ինչպես հասարակությունը հավատա, որ ընտրությունից հետո «խաղի» կանոնների մեջ չի մտնում ԲՀԿ-ն ընդդիմություն համարելը։ Կամ այդ ինչպե՞ս պետք է տեսնեինք ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալը։ Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր է եղել, չենք իմացել։


Բայց ամենաբացառիկ պատասխանը 15 մլրդ դոլարի ներդրմանն էր վերաբերում։ «Երբ «Ծառուկյան» դաշինքը կտաներ 50+1 տոկոս, այդ ներդրումն անմիջապես կլիներ: Դուք տեսաք, և երաշխավորները, և ամբողջ աշխարհում իմ գործընկերները բոլորն էլ ցանկանում են: Բայց, ասենք, ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 29 տոկոս, դա կմնա արդեն մյուս ընտրությանը»։ Այսինքն, մյուս ընտրությանն էլ Ծառուկյանը պատրաստվում է մարդկանց խոստանալու 15 մլրդ, ձայներ հավաքելու ու ասելու, թե իմ ուզած չափով ձայներ չեմ ստացել, ի՞նչ 15 մլրդ, ի՞նչ բան։ Փաստորեն, եթե պաշտոններն իրենց ձեռքում չեն, ուզում է ջուրը գա երկիրը «քշի», իրենց դա քիչ է հետաքրքրում։ Ասում է` «երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու», ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, եթե ներդրողը գործ ունի պետության հետ։ Փաստորեն, Ծառուկյանն իր ներդրող ընկերներին պիտի հավաստիացներ` եթե գաք ու տանուլ տաք, ես կփոխհատուցե՞մ։ Հետո էլ այդ ո՞ր օրվանից են ներդրողները մեկ անհատի հետ աշխատում, ոչ թե պետության։


Առավել ազնիվ կլիներ, եթե նա ասեր, որ ներդրումները Հայաստան չեն գալիս ոչ թե իր իշխանություն լինել-չլինելու, այլ բոլորովին այլ պատճառներով։ Իսկ սա, ըստ Ծառուկյանի, «ցեխ շպրտել» է, որ նա, բնականաբար, իրեն թույլ չի տա ու հազիվ թե համարձակվի ասել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ