ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ՀՅԴ-ն իրենը վաղուց ստացել է

ՀՅԴ-ն իրենը վաղուց ստացել է
24.04.2017 | 22:40

ՀՅԴ-ՀՀԿ ապագա կոալիցիայում դաշնակցությանը, հավանաբար, շատ բան չի հաջողվի «պոկել» ՀՀԿ-ից։ Չնայած այս անգամ նրանց տոկոսները բավականին բարձր են, ակնկալիքներն էլ՝ մեծ։ «Ընտրություններից հետո նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները լայն թափով առաջ տանելու անհրաժեշտություն կա: Նախկինում չեն եղել նախարարական պորտֆելի փոփոխություններ, և, կարծում եմ, ներկայումս էլ չի լինելու կոնկրետ նախարարության կամ քվոտայի որևէ դրույթ, քանի որ, ի վերջո, երկու քաղաքական ուժերի միավորմամբ պետք է ստանանք ավելի հզոր բարեփոխումներն առաջ տանող միավոր, այլ ոչ թե առանձին վերաբաժանման խնդիր դնենք: Կապ չունի, թե նախարարությունները քանիսն են` պատասխանատվություն կրում ենք ամբողջի համար»,- հայտարարել է բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հնարավոր կոալիցիայի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։

Փաստորեն ՀՀԿ-ն մտադիր չէ ավելին զիջելու ՀՅԴ-ին, որովհետև ընտրություններում արդեն ցույց է տվել իր մե՜ծ աջակցությունը։
Ինչպե՞ս ստացվեց, որ այս ընտրություններում ՀՅԴ-ն բավականին բարձր տոկոս հավաքեց, այս հարցին ՀՀԿ-ական մեր աղբյուր նշեց, թե այն տարածքներում, որտեղ ՀՅԴ-ն կարող էր ձայն հավաքել, ՀՀԿ-ն շատ չի «ճնշել», թողել է, որ դաշնակներն «ազատ լողան» ու ձայներ հավաքեն։ Չեն կիրառել իրենց վարչական ռեսուրսն ու հնարավորությունները, դա թողնելով իշխանության մաս կազմող ՀՅԴ-ին։ Ավելին, այդ տարածքներում նաև իրենց ռեյտինգային թեկնածուներին են զգուշացրել, որ հին ընկերների «խաթրին չկպնեն»։ «Արդյունքում ստացվեց, որ անուղղակի օգնել ենք, որ շատ քվե հավաքեն»,- ասաց մեր աղբյուրը։
Այս պայմանավորվածությունը վաղուց է եղել, և հիմա ՀՅԴ-ն, բնականաբար, տեղ չունի ավելին ցանկանալու, քան այն, ինչ նրան կտրվի հոժարակամ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ