«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Երեսի զոռով» քաղաքականություն չեն մտնում

«Երեսի զոռով» քաղաքականություն չեն մտնում
19.04.2017 | 17:21

Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասել է, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած ընդդիմությունը պետք է դուրս գա քաղաքական դաշտից։ Քաղաքագետը ճիշտ դիտարկում է արել, միայն մի տարբերությամբ։ Ոչ թե ընտրությունում պարտվող ուժերը մշտապես պետք է զիջեն քաղաքական դաշտը, այլ այն ընդդիմությունը, որը կոնկրետ այս ընտրություններում մասնակցել է պայքարին։ Վերջիններս այնքան «մաշված» են ու հանրային կյանքին անպիտան, որ նրանց առկայությունը միայն դժվարեցնելու է նորերի մուտքը։
ՀԱԿ-ից միայն Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերն է մնացել, այն էլ հարց է, թե նրան այսուհետ ակտիվ քաղաքականությունը կձգի՞, թե՞ ոչ։

Քաղաքական ուժը, որպես այդպիսին, այլևս չկա։ Ընդամենը մի քանի քաղաքական գործիչների ուսերին է մնացել «խաչը» տանելու ծանր բեռը, նրանք էլ ինչքան կդիմանան, դժվար է ասել։ Չնայած եղած անվանափոխություններին, ՀԱԿ-ին մարդիկ մինչև հիմա էլ նույնացնում են ՀՀՇ-ի հետ։ Սրա լավագույն օրինակը քարոզարշավի ժամանակ մարդկանց դիտարկումներն էին։ Երբ Արամ Մանուկյանին մի տարեց մարդ զայրացած ասում էր. «Բոլոր կուսակցություններն էլ սերվել են ՀՀՇ-ից, բոլորն էլ թալանեցին, կերան էս երկիրը։ Իմ ստանոկը բարձան պարսիկի մեքենան ուղարկեցին...»։ Ճիշտ է, խոսքերի իրական հասցեատերը Արամ Մանուկյանը չէր, բայց տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀՇ-ից հազիվ էր մեկն «ընկել» այս ծերունու ձեռքը։ ՀՀՇ-ՀԱԿ-ը մարդկանց աչքում վաղուց, մեղմ ասած, անհետաքրքիր է դարձել։ Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ ՀԱԿ-ը քաղաքական թիմ է, բայց արդեն բավականին «մաշված»։


Նոր ծնված, բայց արդեն «դարն ապրած» ՕՐՕ դաշինքը պետք է օր առաջ լքի քաղաքական դաշտը։ Այս ուժը քաղաքականությանն ու հանրությանը ոչինչ չի խոստանում, ոչինչ չի տալիս։ Սա մարդկանց մի խումբ է, որոնք նեղացած են օրվա իշխանություններից և ուզում են ամեն կերպ «վրեժ» լուծել։ Խոսքն առաջին հերթին երկու «Օ»-երի մասին է։ Քինախնդրությամբ ու թույնով քաղաքականություն չեն մտնում, վտանգավոր է։ ՈՒ վտանգավոր է բոլորի համար, առաջին հերթին` իրենց։ Այս դաշինքը ոչ մի կապ չունի քաղաքական կյանքի հետ։ Այս ուժի մասին երկար կարելի է խոսել, բայց չգտնել գեթ մեկ հիմնավորում, որ ՕՐՕ-ի լիդերները պետք է զբաղվեն քաղաքականությամբ։


ՀՎԿ-ՕԵԿ-ից հանրությունն իսկապես հոգնել էր ու արդարացիորեն դուրս թողեց խորհրդարանից։ Նույն դեմքերն ու նույն հռետորաբանությունը ձանձրացրել էր մարդկանց։ Նրանք բավական երկար մնացին քաղաքական հարթակում՝ զարմանալիորեն «կուտ» չգնալով երբեմն-երբեմն այս դաշտից մյուսը «թռչելուց» հետո։ Նրանց մեկ իշխանություն, մեկ ընդդիմություն լինելն ընտրությունների այսպիսի արդյունքով ցույց տվեց հանրության վերաբերմունքը։ Եթե նորից պետք է քաղաքական ակիտվ կյանք ունենա այս ուժը, առնվազն պետք է շատ սրբագրումներ անի իր ձեռագրում։ Սակայն դրանից հետո էլ դժվար է ասել` հանրությունը կվստահի՞ նրանց, թե՞ ոչ։


Այսուհանդերձ, որքան էլ «երեսի զոռով» այս կամ այն ուժը խցկվի քաղաքականություն՝ առանց քաղաքականության, եթե դա նրա տեղը չէ, երկար կյանք չի ունենա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ