ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ՀՅԴ ընտրացուցակում ևս հարուստներ կան

ՀՅԴ ընտրացուցակում ևս հարուստներ կան
31.03.2017 | 22:51

ՀՅԴ նախընտրական ցուցակում ընդգրկված կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, համաձայն ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի, 2016-2017-ին ունեցել է 55 միլիոն դրամ և 7 հազար եվրո եկամուտ, որի մեծ մասը ստացվել է բիզնեսից։ Միևնույն ժամանակ, հայտարարագիր ներկայացնելու պահին, նրա հաշվին եղել է 7 միլիոն դրամ, 20 հազար դոլար, 115 հազար եվրո և 165 հազար ռուսական ռուբլի։
ՀՅԴ ցուցակի 9-րդ համար Սպարտակ Սեյրանյանի տարեկան եկամուտը կազմել է 3 միլիոն դրամ, հայտարարագրի ներկայացման օրը նա իր հաշվին ունեցել է 80 հազար դոլար։ Դաշնակցության նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ռուստամյանի կարողությունն ավելի համեստ է՝ մեկ տարում 8 միլիոն դրամ եկամուտ ստացած Ռուստամյանը հայտարարագրել է նաև 22 միլիոն դրամ, 15 հազար դոլար և 6 հազար եվրո։


Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աղվան Վարդանյանը, ըստ հայտարարագրի, անշարժ և շարժական գույք չունի։ Եկամուտը գոյացել է բացառապես պատգամավորական աշխատավարձից՝ մոտ 7 միլիոն դրամ։ Նրա բանկային հաշվին եղել է 9 միլիոն դրամ և 24 հազար դոլար։ Ընտրացուցակի երրորդ համար տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարագրել է 47,5 միլիոն դրամ եկամուտ: Աշխատավարձից բացի, մեկ տարվա ընթացքում նա գումար է վաստակել նաև շահաբաժիններից։
Բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն ավելի քիչ կարողություն ունի, քան նրա իրավախորհրդատու, Սևանի տարածաշրջանում որպես վարկանիշային թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանը։ Դաշնակցության ընտրացուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Մինասյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ 10 միլիոն դրամ։ Իսկ նրա դրամական հաշվին եղել է 5 միլիոն դրամ։ Մինչդեռ, նրա իրավախորհրդատու Իշխան Սաղաթելյանը, որն իր եկամուտները չի հայտարարագրել, խոշոր գումար է ունեցել իր բանկային հաշվին՝ 63 միլիոն դրամ, 150 հազար դոլար, 25 հազար եվրո։
Պակաս կարողությունների տեր չէ նաև դաշնակցության խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանը։ Մեկ տարում նա ստացել է 64 միլիոն դրամ եկամուտ, հայտարարագիրը ներկայացնելու պահին իր հաշվի վրա նա ունեցել է 51 միլիոն դրամ, 93 հազար դոլար և 4 հազար եվրո։ Պատգամավորական աշխատավարձը դաշնակցության մեկ այլ թեկնածու, պատգամավոր Արմեն Բաբայանի եկամտի փոքր մասն է կազմել։ Մեկ տարում նա ստացել է 60 հազար դոլար փոխառություն։ Բացի այդ, նրա հաշվին եղել է 215 հազար դոլար և 5 միլիոն դրամ։ ՀՅԴ ընտրացուցակի 13-րդ տեղը զբաղեցնող, անկուսակցական, բժշկական համալսարանի դասախոս, հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը 17 միլիոն դրամի եկամուտ է հայտարարագրել, հաշվին էլ ունի 451 հազար դոլար։

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ