«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ԲՀԿ. ՀՀԿ-ն քայքայեց երկիրը

ԲՀԿ. ՀՀԿ-ն քայքայեց երկիրը
27.03.2017 | 16:26

ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները Նոր Նորքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ՀՀԿ-ի հետ երբեք կոալիցիա չեն կազմելու: «Ժողովուրդ ջան, իշխանական պրաբիրկաներում աճացրած տարբեր ընդդիմադիր գազեր կան, որ հասկացել են, որ իրանց համար ելք այլևս չկա: Ամեն տեղ տարածում են, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա է գնալու այս իշխանության հետ: Ժողովուրդ, Ծառուկյանն ասեց՝ ես իմ անունն ու պատիվը չեմ վաճառում: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ նախ մենք գնում ենք վերցնելու բացարձակ մեծամասնություն, բայց Աստված չանի, եթե չստանանք 50+1, ստանանք 47-48 տոկոս: Մենք ենք որոշելու՝ որ քաղաքական ուժին հրավիրենք կոալիցիա: Մի ուժի չենք հրավիրի, դա ՀՀԿ-ն է»,- հայտարարեց պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելուն իր ելույթում անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը. «ՀՀԿ-ի հետ ոչ մի կոալիցիա, երբեք, որովհետև ՀՀԿ-ն քայքայեց երկիրը»:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ